Գլխավոր տեղեկություն
Համար
N 1521-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.18/20(544) Հոդ.1206
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2003 թվականի N 1521-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերի մասին» N 414-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

 «21. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը 2003 թվականի համար համակարգի տուն-ինտերնատներում խնամվողների՝

ա) ժամանակավոր բացակայությունների դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի) ծառայություններ մատուցող կազմակերպություններ վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը.

բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսը թերակատարելու դեպքում սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը.

գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոսը թերակատարելու դեպքում սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից չպակասեցնել միայն «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով ծախսերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 27
Երևան