Գլխավոր տեղեկություն
Համար
N 838-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.979
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2003 թվականի N 838-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների վերականգնման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 82050,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 838-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

 

NN ը/կ Ճանապարհների անվանումը,
կատարվելիք աշխատանքները
Մոտավոր արժեքը
(հազ. դրամ)
Ծանոթագրու-
թյուն
1 2 3 4
  Տավուշի մարզ    
1. Ա/Ճ-Հ-36 Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար Գանձաքարի կամրջի վերականգնում 12000.0  
2. Դիլիջան-Երևան մայրուղու Հովվագետի կամրջի վերանորոգում 1500.0  
3. Դիլիջան-Երևան մայրուղուց դեպի կոմպոզիտորների միության տուն տանող ճանապարհահատվածի փոսային նորոգում 1000.0  
 

ընդամենը

14500.0  
  Գեղարքունիքի մարզ    
4. Թթուջուր գյուղի կամրջի վերանորոգում 1700.0 համայնքային
5. Թթուջուր գյուղի արոտավայր տանող ճանապարհի կամրջի վերանորոգում 1800.0 համայնքային
6. Այգուտ գյուղի կամրջի վերանորոգում 2200.0 համայնքային
7. Ձորավանք գյուղի ներհամայնքային ճանապարհի կամրջի վերանորոգում 550.0 մարզային
 

ընդամենը

6250.0  
  Շիրակի մարզ    
8. Փանիկ գյուղի Փանիկ-Մեղրաշեն ճանապարհի կամրջի վերանորոգում 1000.0 մարզային
9. Փանիկ գյուղի արոտավայր տանող ճանապարհի կամրջի վերանորոգում 2000.0 համայնքային
10. Նոր կյանք գյուղի Նոր կյանք-Փանիկ ճանապարհի կամրջի վերանորոգում 200.0 մարզային
11. Արևշատ գյուղի դպրոց տանող ճանապարհի կամրջի վերանորոգում 3000.0 համայնքային
12. Արևշատ գյուղի արոտավայր տանող ճանապարհի կամրջի վերանորոգում 2000.0 համայնքային
13. Գետափի գյուղամիջյան ճանապարհի կամրջի վերանորոգում 1000.0 համայնքային
14. Սպանդարյանի գյուղամիջյան ճանապարհի կամրջի վերանորոգում 700.0 համայնքային
15. Մեծ Մանթաշ գյուղի «Դուրաններ» ճանապարհի նորոգում 1000.0 մարզային
 

ընդամենը

10900.0  
  Լոռու մարզ    
16. Ախթալա քաղաքի կամրջի վերանորոգում 4100.0 համայնքային
17. Կաթնառատի գյուղամիջյան կամրջի վերանորոգում 7100.0 համայնքային
18. Հոբարձի գյուղամիջյան կամրջի վերանորոգում 6300.0 համայնքային
19. Ծաղկաբերի գյուղամիջյան կամրջի վերանորոգում 7400.0 համայնքային
20. Վահագն-Անտառամուտ ավտոճանապարհի նորոգում 2000.0  
 

ընդամենը

26900.0  
  Արագածոտնի մարզ    
21. Թթուջրի Եղիպատրուշ-Վարդենիս-Թթուջուր ճանապարհի կամրջի վերանորոգում 4300.0 մարզային
22. Ապարան քաղաքի կամրջի վերանորոգում 5000.0 մարզային
23. Քուչակ-Եղիպատրուշ միջհամայնքային ճանապարհի նորոգում 7600.0 մարզային
24. Լուսագյուղ-Հնաբերդ միջհամայնքային ճանապարհի նորոգում 1000.0 մարզային
 

ընդամենը

17900.0  
  Վայոց ձորի մարզ    
25. Հերմոն-Վարդահովիտ-Սևաժայռ ավտոճանապարհի նորոգում 1100.0  
 

ընդամենը

1100.0  
26. Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում 4500.0  
 

Ընդամենը

82050.0  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան