Գլխավոր տեղեկություն
Համար
N 958-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.27/43(278) Հոդ.786
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2003 թվականի N 958-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`

ա) «I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3-րդ կետում «օգտագործման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.

բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի` 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

 

 Բույսերի տեսակները

 Չափի
միավորը

Դրույքաչափը (դրամ)

վերգետնյա
մասեր

 արմատներ

1

2

3

4

Լայն կիրառում ունեցող դեղաբույսեր`

կգ

75

750

անթառամ` կարմրավուն      
կատվախոտ` դեղատու      
մատուտակ` մերկ      
զիվան` հսկայական      
լերդախոտ` ալեհեր      
սրոհունդ (արևքուրիկ)` խոցված      
լոշտակ` սպիտակ      
լոշտակ` երկտուն      
առյուծագի` սովորական      
խնկածաղիկ` սովորական      
տատրակ` սովորական (խոճկորիկ)      
օշինդր` դառը      
կտտկենի` սև      
արոսի` սովորական      
Այլ դեղաբույսեր

կգ

35

200

Լայն կիրառում ունեցող սննդային      
բույսեր`

կգ

15

50

շուշանբանջար` պալարակիր      
սիբեխ` սովորական      
սնդրուկ` հարթ, Սողոմոնի կնիք      
շրեշ` գեղեցիկ      
ծնեբեկ` դեղատու      
ծիասամիթ` մանրապտուղ (բոխի)      
Այլ սննդային բույսեր

կգ

10

30

Տեխնիկական բույսեր

կգ

50

150

Գեղազարդային բույսեր

հատ

5

x

 

գ) 4, 5, 6, 7 և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

 

Կենդանիների տեսակները

Չափի
միավորը

Դրույքաչափը (դրամ)

1

2

3

Կաթնասուններ
Վայրի խոզ

հատ

50000

Գորշուկ (փորսուղ)

հատ

2500

Աղվես

հատ

500

Կզաքիս

հատ

2000

Ճահճակուղբ

հատ

500

Մշկամուկ

հատ

500

Նապաստակ

հատ

800

Սկյուռ

հատ

300

Քնամոլ

հատ

200

Չղջիկ

հատ

100

Խլուրդ

հատ

20

Ոզնի

հատ

200

Թռչուններ

Սև ցին

հատ

10000

Գիշանգղ

հատ

50000

Ճահճային մկնաճուռակ

հատ

10000

Լորաճուռակ

հատ

5000

Ցախաքլորաորս

հատ

50000

Մեծ ճուռակ

հատ

10000

Տափաստանային ճուռակ

հատ

10000

Թավշոտ ճուռակ

հատ

10000

Սովորական հողմավար բազե

հատ

5000

Արտույտաբազե

հատ

30000

Այլ բազեանմաններ

հատ

5000

Սագանմաններ

հատ

500

Կաքավ

հատ

500

Փասիան

հատ

2000

Թուրաջ

հատ

2000

Լոր

հատ

100

Սև փարփար

հատ

300

Կտցար

հատ

100

Քարադրանմաններ

հատ

200

Աղավնի

հատ

300

Կկվանմաններ

հատ

200

Բվանմաններ

հատ

2000

Սովորական այծկիթ

հատ

500

Մանգաղաթեևեր

հատ

300

Ալկիոններ

հատ

300

Հոպոպ

հատ

100

Փայտփոր

հատ

300

Ճնճղուկանմաններ

հատ

100

Սողուններ

Գյուրզա

հատ

2000

Այլ տեսակի օձեր

հատ

500

Մողես

հատ

100

Կասպիական կրիա

հատ

200

Երկկենցաղներ
Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ)

կգ

70

Սովորական ծառագորտ

հատ

200

Փոքրասիական տրիտոն

հատ

500

Կանաչ դոդոշ

հատ

10

Փափկամարմիններ
Անատամ

հատ

20

Խաղողի խխունջ

կգ

200

Այլ տեսակի փափկամարմիններ

կգ

100

Հոդվածոտանիներ

Գետի խեցգետին

կգ

200

Հաստապոչ կարիճ

հատ

10

Այլ տեսակի հոդվածոտանիներ

հատ

5

Ձկներ
Սիգ

կգ

30

Լոքո

կգ

50

Կարմրախայտ

կգ

500

Մանրածածան

կգ

5

Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ

կգ

15

 

5. Գյուղատնտեսական` խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:

6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` յուրաքանչյուր գլխի համար յուրաքանչյուր օրվա կտրվածքով`

խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր`

 

- բարելավված արոտավայրերում 3 դրամ
- բնական արոտավայրերում 2 դրամ»:
 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 11
Երևան