Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2003-25.03.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.654
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2003 թվականի N 751-Ն

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերն անխափան շահագործելու, ինչպես նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության՝

ա) գործունեության բարելավման 2003-2007 թվականների միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) գործունեության բարելավման 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկին՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի և ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկի քննարկումն ու հաստատումը «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում և կազմակերպել դրանց իրականացման ապահովման աշխատանքները` հաշվի առնելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկային բանկի (KFW) հետ կնքված «Արմավիրի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնում» ծրագրի ֆինանսավորման պայմանագրերի դրույթներն ու 2003 թվականին բանկի հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունները.

բ) ապահովել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունները (ամսական, եռամսյակային և տարեկան) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը.

գ) «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկել մշակել և հաստատել համակարգի շահագործման ծախսերի, արտադրական պաշարների մնացորդների նորմատիվների ու պահպանման ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև ընկերության կողմից սպասարկվող տարածքում 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ծրագիրը՝ ըստ տարածքների, փուլերի և համապատասխան ժամանակացույցի.

դ) 6-ամսյա ժամկետում մշակել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ներքին կառավարման համակարգի զարգացման ծրագիր՝ միջոցառումների կոնկրետ ժամկետներով, այն համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ ու ներկայացնել ընկերության բաժնետերերի ժողովի հաստատմանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկային բանկ՝ համաձայնեցման.

ե) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկի փոփոխության վերաբերյալ՝ ելնելով ընկերության համար նախատեսված ներդրումային ծրագրի իրականացման արդյունքներից, մատակարարված ջրի տեխնիկական կորուստների և ջրի վարձավճարների հավաքագրման մակարդակից, համակարգի շահագործման անհրաժեշտ նորմատիվային ծախսերից և այլ գործոններից.

զ) 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ համատեղ հաստատել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի օգտագործման հատուկ թույլտվության և ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման ու ջրահեռացման անհատական նորմաները.

է) 45-օրյա ժամկետում ապահովել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի հաշվառման նպատակով ջրառի կետերում չափիչ-հաշվառող սարքերի տեղադրումը:

3. Սահմանել, որ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում առաջացած ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի խնդիրը լուծվում է սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված վարկային պայմանագրի շրջանակներում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ մշակել Արմավիր և Մեծամոր քաղաքների բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, այդ թվում՝ համատիրությունների կայացման ծրագիր՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում դրանց պոտենցիալ հնարավորությունների օգտագործման համար:

5. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող տարածքները սնող բոլոր տեսակի ջրերի՝ մակերեսային և ստորերկրյա ջրաղբյուրներից ջրամատակարարման ու առևտրային օգտագործման ոլորտում պետական կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից հաստատված ջրային պաշարների կառավարման պլանների և քվոտաների հիման վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 5-ի N 751-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. Ներածություն

 

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2003-2007 թթ. միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) հիմնված է ՀՀ կառավարության 2001 թ. փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների հայեցակարգի դրույթների վրա և նախանշում է ընկերության կողմից սպասարկվող տարածքի խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման համակարգերում առկա հիմնախնդիրների լուծման համալիր մոտեցումներն ու միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները:

Ծրագիրը ներառում է նաև Արմավիրի մարզի 12 համայնքի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված՝ ներկայումս իրականացվող վարկային ծրագրի դրույթները, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները փոխկապակցված են «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունում «Fichtner GmbH&Co.KG» տեխնիկական խորհրդատվական ընկերության կողմից կատարվող աշխատանքների հետ:

Նախորդ տարիներին «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ենթակայության տակ գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի (այդ թվում` Արմավիրի մարզի 12 համայնքի) շահագործումն իրականացվել է առանց լիարժեք առևտրային սկզբունքների: Համապատասխան մարմինների ուշադրությունից գործնականում դուրս են մնացել համակարգերի զարգացման, վերակառուցման, բնակավայրերի գոտևորման, խմելու ջրի արդյունավետ բաշխման և հաշվառման խնդիրները, շուկայական պահանջներին համապատասխան՝ կառուցվածքային բարեփոխումների իրականացման, ինչպես նաև կառավարման հստակ և արդյունավետ գործող մեխանիզմների ներդրման հարցերը:

Բացի այդ, մատուցված ծառայությունների ցածր որակը, մատակարարված ջրի դիմաց վճարների հաշվառման ու գանձման անբավարար մակարդակը, ջրի կորուստների բարձր տոկոսը հանգեցրել են տարածաշրջանի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի տեխնիկական և ֆինանսական ճգնաժամային վիճակի:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն առկա ծանր վիճակից դուրս բերելու, ընկերության ինքնուրույնության, շրջանառու կապիտալի ֆինանսական կառավարման, պահպանման և զարգացման, ինչպես նաև բնակչությանը որակյալ և շուրջօրյա ջրամատակարարման ապահովման համար ՀՀ կառավարության կողմից, որպես փորձնական ծրագիր, իրականացվեց Արմավիրի մարզի 12 համայնքի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի ապակենտրոնացում, որի արդյունքում, համագործակցելով գերմանական վերականգնման վարկային բանկի (KFW) հետ, 1999 թ. ՀՀ կառավարության (34% բաժնեմաս) և Արմավիրի մարզի 12 համայնքի մասնակցությամբ հիմնադրվեց «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունը:

KFW-ի հետ համատեղ ՀՀ կառավարությունը մշակել է 27.6 մլն գերմանական մարկի ներդրումային ծրագիր, որից բանկի մասնաբաժինը՝ 25.0 մլն, ՀՀ կառավարության համաֆինանսավորումը` 2.6 մլն և մասնավոր ներդրումները` 2.2 մլն գերմանական մարկ: Բացի այդ, ծրագրի իրականացման համար ներգրավվել է նաև 2.5 մլն գերմանական մարկ դրամաշնորհ:

Սակայն «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում (2002 թվական) համակարգում ջրամատակարարման գծով հոսակորուստները կազմել են 90%, իսկ վարձավճարների հավաքագրման մակարդակը՝ 24%, որոնց արդյունքում կուտակվել են շուրջ 58 մլն դրամ կրեդիտորական և 97.9 մլն դրամ դեբիտորական պարտքեր:

Վարկային ծրագրի անցած տարիների իրագործման անհաջող ընթացքի հիմնական պատճառներն են`

- ընկերության կողմից ՀՀ կառավարության օղակների հետ անբավարար համագործակցությունը, իրավական դաշտի խոչընդոտները, որոնք բավարար նախադրյալներ չէին ստեղծել ծրագրի արդյունավետ իրականացման համար.

- ծրագրում ամբողջական լուծում չէր տրվել ընկերության ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի գնահատման և փոխհատուցման աղբյուրների որոշման հարցերին:

Նշված իրավիճակից դուրս գալու նպատակով KFW-ի ներկայացուցիչների, ՀՀ կառավարության շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2003 թ. փետրվարին կայացած ինտենսիվ քննարկումների արդյունքում մշակվել են լրացուցիչ և իրավիճակին համարժեք քայլեր, որոնք նախադրյալներ կստեղծեն ծրագրի հաջող իրագործման համար:

Ստորև բերված ծրագրային մոտեցումները նպատակաուղղված են աջակցելու «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին` ընկերության կայացման գործում և ենթակա են քննարկման ու համաձայնեցման բաժնետերերի ընդհանուր ժողովում:

 

II. Ծրագրի հիմնական նպատակները

 

2003-2007 թթ. ընթացքում ծրագրի հիմնական նպատակներն են`

ա) «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ամբողջովին փոխադրումն առևտրային սկզբունքների վրա՝ ինչպես սպառողների և մատակարարների (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ջրի պաշարների), այնպես էլ պետության և աշխատողների հետ հարաբերություններում,

բ) ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման գործում համայնքների փաստացի իրավունքներն ու պարտականությունները կենսագործող մեխանիզմների ստեղծումը,

գ) «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող տարածքներում շուրջօրյա անխափան և որակյալ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ապահովումը,

դ) KFW-ի կողմից տրամադրված վարկային և ՀՀ կառավարության միջոցների հաշվին ընթացիկ և կապիտալ ներդրումների շարունակական իրականացումը, համակարգի անխափան ու անվտանգ շահագործման ապահովումը` միջոցներն առաջնահերթ ուղղորդելով ցանցերի ապակենտրոնացմանը, հոսակորուստների կրճատմանը, ներքին կառուցվածքի փոփոխմանն ու տեխնիկական վերազինման առավել արդյունավետ խնդիրների լուծմանը,

ե) մատակարարվող ջրի դիմաց վարձավճարների հաշվարկման և գանձման մեխանիզմների հստակեցումը՝ ամբողջովին բավարարելով առևտրային սկզբունքների ներդրման պահանջները:

Արդյունքում, սույն ծրագրի ամբողջական նպատակն է բարելավել համակարգի բնապահպանական և տեխնիկական վիճակը, համակարգն առողջացնել ֆինանսապես` այն դարձնելով կառավարելի, ինքնավերարտադրվող:

 

III. Կառավարման եվ ինստիտուցիոնալ բարեփոխումները

 

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորոտում համակարգերի գործունեության արդյունավետության բարձրացման և ֆինանսական առողջացման նպատակով կառավարման և ինստիտուցիոնալ առումով անհրաժեշտ է իրականացնել արմատական բարեփոխումներ:

Ծառայությունների մատուցման ոլորտում կառավարման բարեփոխումը պետք է լինի համապատասխան գործարար ծրագրի և ֆինանսական երաշխիքի առկայությամբ մասնավոր կառավարչի ներգրավումը: Մասնավոր կառավարչի ինստիտուտում պետք է ներառվեն օտարերկրյա և տեղական մասնագետներ, որը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և զուգակցելու այդ բնագավառում տեղի ու արտասահմանյան փորձը: Մասնավոր կառավարչի նյութական շահագրգռվածությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության և KFW-ի միջև 2003 թ. փետրվարին կայացած բանակցությունների ժամանակ վարկային ծրագրի համաձայնագրի 3-րդ հավելվածում կատարվեցին փոփոխություններ, և սահմանվեց կառավարչի վարձատրության երկու բաղադրիչ՝ կառավարման հաստատագրված վճար (բոլոր տարիների համար) և խրախուսավճար (ըստ կատարողական ցուցանիշների):

Ծառայությունների մատուցման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումը պետք է հանդիսանա այդ աշխատանքներում համայնքների ակտիվ ներգրավվածության և մասնակցության ապահովումը: Մասնավորապես, համայնքների աշխատանքները չպետք է սահմանափակվեն միայն «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի շրջանակներում, այլև գործնական աջակցություն պետք է ցուցաբերվի վարկային և սույն ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին, որը պետք է իրականացվի համայնքների փաստացի իրավունքների և պարտականությունների կենսագործման մեխանիզմների ստեղծման և գործադրման միջոցով: Այս առումով համայնքների կողմից իրականացվող աշխատանքները հիմնականում պետք է կատարվեն հետևյալ ուղղություններով`

- ցանցերի վերանորոգման, ջրաչափերի տեղադրման և ծրագրով նախատեսված այլ աշխատանքների (ավարտման, հանձնման-ընդունման ակտերի) վերահսկում,

- համայնքների և ընկերության միջև սերտ համագործակցություն, բաժանորդների գծով վարձավճարների հավաքագրման մակարդակի ապահովում և ապօրինի միացումների կանխարգելում ու վերացում,

- շենքերում բնակչության կոլեկտիվ գործողությունների կազմակերպում,

- ներտնտեսային ցանցերի վերանորոգման աշխատանքների իրականացում:

 

IV. Ծրագրի իրականացման կազմակերպական միջոցառումները

 

Ծրագրի իրականացման կազմակերպական միջոցառումների նպատակներն են`

ա) ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման բարելավումը,

բ) համակարգի գործունեության արդյունավետության և կատարողականության բարելավումը,

գ) ջրամատակարարման բաշխիչ ներքին ցանցի արդյունավետության բարձրացումը,

դ) ջրի որակի բարելավումը,

ե) մատակարարվող ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման ապահովումը:

Նշված նպատակներին հասնելու համար «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանն անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի քարտեզագրում.

- ջրաղբյուրների կառավարման համակարգի ստեղծում.

- հոսակորուստների հայտնաբերման ու նորոգումների ծրագրի մշակում և իրականացում.

- ապօրինի միացումների հայտնաբերում և վերացում.

- ջրի օգտագործման հաշվառման կազմակերպում.

- ջրամատակարարման համակարգում հոսակորուստների նվազեցում.

- ջրամատակարարման համակարգում էլեկտրաէներգիայի սպառման կրճատում.

- վթարային նորոգումների թվի կրճատում.

- վթարների արձագանքման համար անհրաժեշտ միջին ժամանակի կրճատում.

- փոխադրամիջոցների, սարքավորումների նորոգում, նորացում ու պահպանում և շենքային պայմանների բարելավում.

- սպառողների սպասարկմանն առնչվող ուսուցման, հասարակական տեղեկատվության, արտակարգ իրավիճակներին արձագանքելու և այլ ծրագրերի մշակում.

- շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված սպառողների թվի ավելացում:

 

V. Ներդրումային ծրագրով իրականացվող միջոցառումները

 

Գանձումների մակարդակի բարձրացման, հոսակորուստների և շռայլումների կրճատման, սանիտարահիգիենիկ ու բնապահպանական նորմերին համապատասխանող անխափան ու անվտանգ, ինչպես նաև տնտեսապես արդյունավետ ջրամատակարարման, ջրային սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ծախսերի (հատկապես էլեկտրաէներգիայի) կրճատման, բնակչության առողջությունը չվտանգող ջրահեռացման արդյունավետ համակարգի ստեղծման ծրագրերն իրատեսական կարող են լինել միայն նպատակային և բավարար ներդրումների պայմաններում:

KFW-ի, ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության) և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 21.06.2000 թ. և 12.09.2001 թ. կնքվել է «ՀՀ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի վերականգնում Արմավիրի մարզում» ծրագրի վարկավորման պայմանագրեր: Ծրագրի իրականացման շրջանակներում 2003-2007 թթ. իրականացվելիք վերականգնողական և արդիականացման աշխատանքների արդյունքում նախատեսված է`

ա) ջրամատակարարման համակարգում`

- Արմավիր և Մեծամոր քաղաքների, ինչպես նաև Բաղրամյանի տարածաշրջանի մի հատվածի ջրամատակարարման համակարգի ապակենտրոնացում.

- խորքային հորերի միացում օրվա կարգավորիչ ջրամբարին (ՕԿՋ).

- սարքավորումների, նյութերի և ջրաչափերի ձեռքբերում, ջրատար և ջրաբաշխիչ խողովակների վերականգնման և առկա ջրամատակարարման համակարգում հոսակորուստների հայտնաբերման, ջրամատակարարման վիճակի բարելավման մասշտաբային ծրագրի իրականացում.

- անհատական ջրաչափերի տեղադրում (մինչև 2005 թ. վարկային ծրագրի ավարտը նախատեսվում է բաժանորդներին 100%-ով ապահովել ջրաչափերով).

- ջրաղբյուրների դիտահորերում և կապտաժներում քլորի դոզավորման առկա սարքավորումների վերականգնում, վերանորոգում և նոր սարքավորումների տեղադրում.

- սպասարկվող տարածքի կենտրոնացված համակարգից կամ սեփական խորքային հորերից սնվող ապակենտրոնացված գյուղական համակարգերի վերականգնում և տեխնիկական բարելավում.

- ՕԿՋ-ների վերականգնում.

- Արմավիրի մարզի հարավային գյուղերի ջրամատակարարման համակարգի շահագործման իրականացում.

բ) ջրահեռացման համակարգում`

- ջրահեռացման համակարգի առկա օբյեկտների մանրամասն գույքագրում, հատկապես Մեծամորի գլխավոր կուտակիչի, տնտեսապես և տեխնիկապես իրականացնելի տարբեր լուծումների համեմատում` ջրահեռացման մաքրման համակարգի բարելավման համար, մաքրման ձևի ընտրություն.

- առաջնային կենտրոնական կոլեկտորային համակարգի և դիտահորերի վերականգնում, վերանորոգում և մասնակի փոխարինում (այդ թվում` մաքրում և սխալ միացումների վերացում).

- երկրորդային կոլեկտորային համակարգի վերանորոգում, մասնակի փոխարինում և անհրաժեշտության դեպքում ընդլայնում (այդ թվում` վերը նշված սխալ միացումների վերացում).

- ծրագրային տարածքի գյուղերում կեղտաջրերի մաքրման համար լրացուցիչ ապակենտրոնացված կառույցների շինարարություն (այդ թվում` անհրաժեշտ միացումների իրականացում).

- մաքրման կայանների կառուցում:

Վարկային ծրագրով նախատեսված ընթացիկ և կապիտալ ներդրումները կլուծեն համակարգի առաջնահերթ հիմնախնդիրները, կբարձրանա շահագործման արդյունավետությունը, ինչն իրական նախադրյալներ կստեղծի ընկերության ֆինանսական կենսունակության համար, կկրճատվեն էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերը:

MACS խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունները վկայում են, որ ցանցի ապակենտրոնացման, ջրաչափերի տեղադրման, ներքին ցանցերում ու բնակարաններում հոսակորուստների և շռայլումների կանխման դեպքում ընկերության կողմից սպասարկվող տարածքում մինչև 2006 թ. ջրամատակարարման ծառայություններից կօգտվի բնակչության 98%-ը, որը նաև կունենա 24-ժամյա ջրամատակարարում, իսկ կոյուղու ցանցին միացած կլինի բաժանորդների 60%-ը:

 

VI. Հաշվառման համակարգի կատարելագործման եվ վարձավճարների հավաքագրման մակարդակի բարձրացման միջոցառումները

 

Համակարգի հիմնական խնդիրների լուծմանը նպաստող և ընկերության գործունեության արդյունավետության հնարավորությունները բացահայտող բանալին խմելու ջրի հաշվառման տեխնիկական համակարգի ներդրումն է:

Հաշվառման համակարգն ընդգրկում է համակարգչային ծրագրավորմամբ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական, ֆինանսական, իրավական բնույթի փոխկապակցված միջոցառումների համալիրը` ներառյալ համակարգչային ցանցի ստեղծումը և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և ծրագրի ներդրումը:

Հաշվառման տեխնիկական համակարգի ներդրման, ինչպես նաև մատակարարված ջրի դիմաց գումարների առավելագույն հավաքագրման և կորուստների նվազեցման միջոցառումներն են`

ա) սպառողների տվյալների ճշգրտում, տվյալների բազայի բարելավման ծրագրի մշակում և իրականացնում` օգոստոս, 2003 թ.,

բ) հաշիվների կազմման և մատակարարված ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման համակարգչային կենտրոնացված համակարգի ներդրում՝ սպառողների ամբողջ տարածքի համար` օգոստոս, 2003 թ.,

գ) ապօրինի միացումների հայտնաբերման ծրագրի մշակում, իրականացում և վերահսկում` օգոստոս, 2003 թ.,

դ) ջրի իրացման հաշվառման համակարգի ստեղծում` հուլիս, 2003 թ.,

ե) ջրառի կետերում չափիչ-հաշվառող սարքերի տեղադրում` հուլիս, 2003 թ.:

 

VII. Ֆինանսական հոսքերի կառավարումը

 

Գործունեության իրականացման համար «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և համայնքների կողմից «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանն աստիճանաբար հանձնվում է գույք, այդ թվում` ջրագծեր, կոյուղու կոլեկտորներ և այլն: Հանձնման և ընդունման պահին առկա դեբիտորական և կրեդիտորական պարտքերը «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը չեն հանձնվելու:

Վարձավճարների հավաքագրման ցածր մակարդակի հետևանքով 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ ընկերության կրեդիտորական պարտքերը կազմել են 58 մլն դրամ, այդ թվում` 32.6 մլն դրամ` էլեկրաէներգիայի, 5.9 մլն դրամ` աշխատավարձի և 19.3 մլն դրամ` տոկոսավճարի գծով:

Ֆինանսական հոսքերի կանխատեսումներից ակնհայտ է, որ 2003-2004 թթ. ընթացքում առաջանում է շուրջ 367.0 մլն դրամի ընթացիկ ֆինանսական ճեղքվածք, որի փոխհատուցումն առաջարկվել է համամասնաբար իրականացնել ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցներից և ՀՀ կառավարության մասնաբաժիններից:

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հոսքերի կառավարման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա) ֆինանսական հոսքերի փաստացի տվյալների ամփոփում և կանխատեսումների կազմում (5-ամյա, տարեկան, եռամսյակային, ամսական կտրվածքով),

բ) մատակարարված խմելու ջրի դիմաց վարձավճարների հավաքագրում` բանկերի և փոստային բաժանմունքների միջոցով,

գ) շահագործման ծախսերի նորմավորման, ծրագրավորման, նախահաշիվների կազմման և նախահաշիվներով նախատեսված ծախսային հոդվածների ու գումարների նկատմամբ հսկողության ապահովման մեթոդիկայի և կարգի ստեղծում ու իրականացում,

դ) առաջացող դեբիտորական պարտքերի (վարձավճարների չհավաքագրումից) գանձման մեխանիզմների մշակում և իրականացում,

ե) շրջանառու միջոցների շրջանառության արագացման ծրագրի իրականացում,

զ) ֆինանսական հաշվետվությունների մոնիտորինգի իրականացում,

է) ֆինանսական հոսքերի լիակատար թափանցիկության ապահովում՝ բավարար տեղեկատվություն տրամադրելով բոլոր շահագրգիռ կողմերին:

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կազմակերպչական, կառուցվածքային բարեփոխումների, առևտրային սկզբունքների ներդրման, ջրի հաշվառման, տեխնիկական համակարգի ներդրման և հաշվապահական հաշվառման բարելավման, հասույթի և կորուստների որոշման իրատեսական և ճշգրիտ հաշվարկային մեթոդների կիրառման, ներդրումային ծրագրով նախատեսված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման և ֆինանսական ծրագրավորման արդյունքում 2005 թ. ընկերությունը ֆինանսական տարին կարող է փակել 23.7 մլն դրամի դրական ընթացիկ հաշվեկշռով:

Ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկի համաձայն 2007 թ. ընկերության գործունեության արդյունքները կարող են լինել`

- խմելու ջրի կորուստների նվազում (2002թ-ի 90%-ի դիմաց կանխատեսվում է 2007 թ. նվազեցնել և հասցնել 45%-ի, որով միայն 2003 թ. համեմատ 2007 թ. կտնտեսվի 8403.8 հազ. խոր. մ ջուր).

- վարձավճարների հավաքագրման աճ` նախատեսվում է գանձումների մակարդակը 2002 թ. 24%-ից 2006 թ. հասցնել 87%-ի.

- էլեկտրաէներգիայի ծախսի նվազում (2003թ-ի համեմատ էլեկտրաէներգիայի ծախսը 2004 թ. կորուստների նվազեցման արդյունքում կկրճատվի 2.1 անգամ, որը կհանգեցնի 2673. 8 հազ. կՎտ/ժ խնայողության).

- աշխատակազմի համալրում և միջին աշխատավարձի աճ (աշխատակազմն ամբողջությամբ կհամալրվի 2004 թ. և կկազմի 141 մարդ, իսկ 2006 թ. միջին աշխատավարձը 2002 թ. համեմատ կավելանա 2.1 անգամ):

 

VIII. Սակագնային քաղաքականությունը

 

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ 2002-2003 թթ. համար 1մ3 ջրի համար սակագինը սահմանվել է 100 դրամ, իսկ, հաշվի առնելով, որ ընկերության կողմից պատշաճ մակարդակով ջրահեռացում չի իրականացվում, կոյուղու սակագին չի սահմանվել:

Համաձայն MACS խորհրդատվական ընկերության կատարած ուսումնասիրությունների` նվազագույն սակագինը, որն անհրաժեշտ է «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ծախսածածկող գործունեության իրականացման համար, 390 դրամ է, որից 110 դրամը ջրահեռացման գծով սակագինն է: Սակայն, ներկայիս սոցիալական պայմաններում սակագնի կտրուկ բարձրացումն անիրատեսական է, հետևաբար, վերջինիս ավելացումը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար՝ այն զուգակցելով մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ: 2004 թ. սակագինը նախատեսվում է սահմանել 190 դրամ, որից 40 դրամ` ջրահեռացման համար, 2005 թ.՝ 240 դրամ (60 դրամ` ջրահեռացման համար), իսկ 2007 թ.` 310 դրամ (100 դրամ` ջրահեռացման համար), որը 53% կորստի և հավաքագրման 87%-ի պայմաններում հնարավորություն կտա նույն տարում ունենալ 303.9 մլն դրամի դրական ընթացիկ հաշվեկշիռ:

2004-2007 թթ. առաջարկվող սակագների սահմանումը պետք է դիտարկվի ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ և 79-րդ հոդվածներում ամրագրված իրավասությունների շրջանակներում:

 

IX. Ծրագրի խորհրդատվական ապահովումը եվ մոնիտորինգը

 

Ծրագրի իրականացման առումով հատկապես կարևորվում են որակյալ խորհրդատվական և աուդիտորական ծառայություններից օգտվելու ճկուն համակարգի ստեղծումն ու գործադրումը:

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունում 2001 թ. դեկտեմբերից ներ-գրավվել են MACS, իսկ 2002 թ. դեկտեմբերից` «Fichtner GmbH&Co.KG» խորհրդատվական ընկերությունները, որոնց հիմնական գործառույթներն են`

ա) MACS խորհրդատվական ընկերություն.

- ծրագրի ղեկավարում և երկարաժամկետ պլանավորում,

- վարձավճարների հավաքագրման ապահովման գծով օգնության և աջակցության ցուցաբերում,

- հավաքագրումների հայեցակարգի մշակում,

- ջրամատակարարման բարելավման նպատակով տեխնիկական նորոգման միջոցառումների գծով նախապատրաստական աշխատանքների իրականացում,

- ընկերության անձնակազմին մասնագիտական օգնության ցուցաբերում և ուսուցում,

- հաշվապահական հաշվառման բարելավման գծով խորհրդատվության տրամադրում,

- շրջակա միջավայրի վերահսկման համակարգի մշակում,

- մարքեթինգ և հասարակության հետ կապեր:

բ) «Fichtner GmbH&Co.KG.» տեխնիկական խորհրդատվական ընկերություն.

- առկա կատարողական հայեցակարգի վերանայում և ավարտում,

- նախագծային բաղկացուցիչների` ընտրված որոշումների համաձայն նախնական նախագծում,

- նախագծային բաղկացուցիչների` սահմանված կարգով վերջնական նախա-գծում,

- մրցութային փաստաթղթերի պատրաստում և աջակցություն մրցութային գործընթացում (կոյուղու մաքրման կայանի համար գործառնական մրցույթի անցկացման փաստաթղթերի պատրաստում),

- մրցույթի գնահատում և վերահսկողություն:

Ծրագրի հետևողական կատարումը պետք է գտնվի ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հսկողության ներքո:

Մշակված ձևերին համապատասխան` «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ամսական հաշվետվություն ներկայացնի ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու բաժնետերերին, իսկ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի վերաբերյալ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին և ՀՀ Արմավիրի մարզպետին:

Միաժամանակ, «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունը ծրագրի ընթացքի և ընկերության գործունեության տարեկան արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով պետք է հրապարակի տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 5-ի N 751-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ

 

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ Մինչև վերակառուցումը Վերակառուցումից հետո
2002 2003 2004 2005 2006 2007 2003 2004 2005 2006 2007
փաստացի նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ նախագիծ
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
I. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 9208304 79909299 262221245 450555737 631570383 762043324 79909299 262221245 450555737 631570383 762043324
  1. Ջրամատակարարումից և ջրահեռացումից հավաքագրում
(դրամ)
5836182 75071647 243307918 431985571 611962356 738635551 75071647 243307918 431985571 611962356 738635551
  2. Ցանցին տրված ջուր (խ մ.) 3178537 13230912 10606200 8117930 6352460 5717214 13230912 10606200 8117930 6352460 5717214
  3. Ջրօգտագործողներին տրված ջուրը (խ մ.) 317854 2254404 3393984 3247172 3049181 3144468 2254404 3393984 3247172 3049181 3144468
  4. Մատակարարված ջրի հաշվարկային արժեքը (դրամ) 24212700 225440380 590553200 701389140 791262420 849006380 225440380 590553200 701389140 791262420 849006380
  5. Կորուստներ (տոկոս)* 90% 83% 68% 60% 52% 45% 83% 68% 60% 52% 45%
  6. Ջրամատակարարման սակագին (դրամ) 100 100 150 180 210 210 100 150 180 210 210
  7. Գանձում (տոկոս) 24% 33% 41% 62% 77% 87% 33% 41% 62% 77% 87%
  8. Ջրահեռացում (խ մ.) 0 1487907 2036390 1948303 1677049 1886681 1487907 2036390 1948303 1677049 1886681
9. Ջրահեռացման սակագին (դրամ) 0 0 40 60 90 100 0 40 60 90 100
10. Այլ եկամուտ 3372122 3000000 6000000 6000000 6000000 6000000 3000000 6000000 6000000 6000000 6000000
11. Նախկին տարիների դեբիտ. պարտքերի մարում 0 1837652 12913327 12570166 13608027 17407773 1837652 12913327 12570166 13608027 17407773
II. ԾԱԽՍԵՐ 659795620 4199143602 4676073622 426811290 463317803 457790800 3917269961 4590960989 426811290 463317803 457790800
  1. Ընդհանուր ընթացիկ ծախսեր 88084220 303722766 347333878 426811290 463317803 457790800 303722766 347333878 426811290 463317803 457790800
  1.1 Ընդամենը` ձեռքբերումներ 41078721 148328292 133526351 119450567 105883877 100356874 148328292 133526351 119450567 105883877 100356874
  Քիմիկատներ և վառելանյութ 8222448 32535707 36420357 40756457 38990987 38355741 32535707 36420357 40756457 38990987 38355741
  Էլեկտրաէներգիա (կՎտ/ժամ) 1560662 5292200 4385240 3468930 2912700 2621430 5292200 4385240 3468930 2912700 2621430
  Էլեկտրաէներգիայի սակագին (դրամ) 21,0 21,75 22,02 22,57 22,86 23,54 21,75 22,02 22,57 22,86 23,54
  Էլեկտրաէներգիա (ԱԱՀ-ով) 32697346 115131039 96575684 78288214 66575267 61715272 115131039 96575684 78288214 66575267 61715272
  Ռեսուրսավճար (0.05 դրամ/խմ) 158927 661546 530310 405897 317623 285861 661546 530310 405897 317623 285861
  1.2 Շահագործման և տեխնիկական սպասարկման ծախսեր 26070158 117565932 157512759 194121202 218233752 218233752 117565932 157512759 194121202 218233752 218233752
  Աշխատակազմ 7457467 48808001 71654121 98974000 113227155 113227155 48808001 71654121 98974000 113227155 113227155
  Սոց.վճարներ 1423300 9273520 13614283 18770000 19234845 19234845 9273520 13614283 18770000 19234845 19234845
  Այլ տնտեսական և շահագործման ծախսեր 7669906 56156376 68723957 76377202 85771752 85771752 56156376 68723957 76377202 85771752 85771752
  Չնախատեսված ծախսեր 9519485 3328035 3520398 0 0 0 3328035 3520398 0 0 0
  1.3 Հաշվարկված հարկեր 1571478 215500 212440 57157193 83117846 83117846 215500 212440 57157193 83117846 83117846
  ԱԱՀ 1488945 0 0 56957463 81517604 81517604 0 0 56957463 81517604 81517604
  Այլ հարկեր 82533 215500 212440 199730 1600242 1600242 215500 212440 199730 1600242 1600242
  1.4 Տոկոսների մարում 19363863 37613042 56082328 56082328 56082328 56082328 37613042 56082328 56082328 56082328 56082328
  ԿֆՎ վարկ 19363863 37613042 56082328 56082328 56082328 56082328 37613042 56082328 56082328 56082328 56082328
  Ներքին պարտք 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  2. Կապիտալ ներդրումներ 571711400 3895420836 4328739744 0 0 0 3613547196 4243627111 0 0 0
  Արտաքին ֆինանսավորում ԿֆՎ վարկից 552824000 3165739000 3693857504 0 0 0 3024802180 3651301188 0 0 0
  ՀՀ պետական բյուջեից 18887400 345037800 422879325 0 0 0 204100980 380323009 0 0 0
  Մասնավոր աղբյուրներից 0 384644036 212002915 0 0 0 384644036 212002915 0 0 0
                         
III. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ -78875916 -223813467 -85112633 23744447 168252580 304252524 -223813467 -85112633 23744447 168252580 304252524
IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇՎԵԿՇԻՌ -650587.316 -4119234.303 -4413852. 376 23744447 168252580 304252524 -3837360.663 -4328739. 744 23744447 168252580 304252524
V. ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 650587316 3837360663 4328739744 0 -376750 -376750 3837360663 4328739744 0 -376750 -376750
  1. ՏԵՂԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 76947573 286977627 422879325 0 -376750 -376750 286977627 422879325 0 -376750 -376750
  ա. Բանկեր 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  հատկացումներ (ներառյալ կուտակված պարտքերը) 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  մարում (ներառյալ կուտակված պարտքերը)   0 0 0 0 0 0   0 0 0
  մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  բ. Ոչ բանկեր և կառավարության վարկեր, ընդամենը 57583710 306341490 422879325 0 -376750 -376750 306341490 422879325 0 -376750 -376750
 

 բյուջետային վարկեր

0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  ա) պարտքի ընթացիկ կուտակում 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  նոր հատկացումներ կամ վերակառուցում                      
  զուտ մարումներ 0,0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  ա) համաֆինանսավորում` ընթացիկ և կապիտալ ներդրումների համար 18887400 345037800 422879325 0 0 0 345037800 422879325 0 0 0
  ● էլ. էներգիայի պարտքեր 32697346 -32697346 0 0 0 0 -32697346 0 0 0 0
  պարտքի ընթացիկ կուտակում 32697346 0 0 0 0 0 0 0 0 0 0
  պարտքի վերակառուցում                      
  մարումներ 0 -32697346 0 0 0 0 -32697346 0 0 0 0
  մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում 0 32697346 0,0 0 0 0 32697346 0,0 0 0 0
  ● այլ ոչ բանկային և ոչ հարկային պարտքեր 5998964 -5998964 0 0 -376750 -376750 -5998964 0 0 -376750 -376750
  պարտքի ընթացիկ կուտակում 5998964 0 0 0 0 0 0 0 0 0 0
  մարումներ   -5998964 0 0 -376750 -376750 -5998964 0 0 -376750 -376750
  պարտքի վերակառուցում                      
  մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում 0 5998964 0 0 1267000 890250 5998964 0 0 1267000 890250
  ● արտադրական պաշարներ 0 0,0 0 0 0 0,0 0,0 0 0 0 0,0
  ● արտադրական պաշարներ տարեսկզբին 0 0 0,0 0   0 0 0,0 0 0 0
  ● դրամական միջոցներ 0,0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  դրամական միջոցներ տարեսկզբին 0,0 0,0 0 0 0 0,0 0,0 0 0 0 0,0
  գ. Հարկային ապառքներ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  ապառքների կուտակում 0,0 0 0,0 0 0 0 0 0,0 0 0 0
  ապառքների մարում   0 0 0 0 0 0 0 0 0 0
  ընթացիկ ծախսերի ֆինանսավորում գերավճարի հաշվին (+) 0 0       0 0       0
  հաշվարկային տույժերի տուգանքների վճարում 0,0 0 0,0 0 0 0 0 0,0 0 0 0
  մնացորդը տարեսկզբին` ապառքներ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  դ. Սոցապ. հատկացումների ապառքներ 0 0,0 0 0 0 0,0 0,0 0 0 0 0,0
  ապառքների կուտակում 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  ապառքների մարում 0 0 0 0 0 0 0 0   0 0
  հաշվարկային տույժերի տուգանքների վճարում 0 0 0 0 0            
  մնացորդը տարեսկզբին` ապառքներ 0,0 0,0 0 0 0 0,0 0,0 0 0 0 0,0
  մնացորդը տարեսկզբին` տույժեր 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  ե. Տոկոսների, պարտքերի ընթացիկ կուտակում (չվճարում)` ընդամենը 19363863 -19363863 0 0 0 0 -19363863 0 0 0 0
  բանկերի տոկոսների հաշվեգրում 0   0 0 0     0 0 0  
  վճարվելիք տոկոսի (տուգանքի) պարտքի ընթացիկ կուտակում 0 -19363863 0 0 0 0 -19363863 0 0 0 0
  այլ պարտքերի տոկոսների հաշվեգրում 19363863 0 0 0 0 0 0 0 0 0 0
  2. ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 573639743 3550383036 3905860419 0 0 0 3550383036 3905860419 0 0 0
  հատկացումներ ՀԲ-ից 552824000 3550383036 3905860419 0 0 0 3550383036 3905860419 0 0 0
  մարում 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  դրամաշնորհներ 20815743 0 0 0 0 0 0 0 0 0 0
  3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (նախատեսված պետբյուջեից) 0 0       0 0 0     0
  տոկոսներ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  մարում 0 0       0 0       0
  4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
  էլ. էներգիայի համար 0 0 0     0 0 0     0
  կապիտալ ներդրումների համար (Արզնի) 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔ 0 281873640 85112633 -23744447 -167875.830 -303875.774 0 0 -23744447 -167875.830 -303875.774
  Ֆինանսական ճեղքվածքը եվրո 0,0 41149437 12063303 -3267360 -22427761 -39414553 0,00 0,00 -3267360 -22427761 -39414553
  դրամի փոխարժեք 640 685 706 727 749 771 685 706 727 749 771

* Կորուստները սահմանվել են պայմանականորեն և ենթակա են վերանայման` ելնելով 2003 թ.-ի փաստացի տվյալներից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.02.2004, N 218-Ն 25.03.2004, N 751-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան