Գլխավոր տեղեկություն
Համար
N 341-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.469
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

25 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  18 մարտի 2004 թվականի N 341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 1413-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.3-րդ կետով.

«16.3. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն վերակազմակերպմամբ պայմանավորված բոլոր փաստաթղթերի (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման պայմանագիրը, Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունը) հաստատման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան