«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1939-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 1270-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող արտադրանքի արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. փետրվարի 20 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող արտադրանքի (այսուհետ` ձկնամթերք) արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատի տրամադրման ընթացակարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող ձկնամթերքի վրա:
3. Առողջության սերտիֆիկատը մարդու կյանքի և առողջության համար ձկնամթերքի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ է, որը տրվում է իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու)` սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հիման վրա:
4. Առողջության սերտիֆիկատ ստանալու համար հայտատուները լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) առողջության սերտիֆիկատ ստանալու մասին հայտ` նշելով իրավաբանական անձանց համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը.
բ) սննդամթերքի արտադրության լիցենզիայի պատճենը (եթե արտահանող հայտատուն նաև արտադրանք արտադրողն է).
գ) արտադրողի կողմից հաստատված և սահմանված կարգով գրանցված արտադրանքի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական պայմանների) պատճենները.
դ) արտադրողի կողից հաստատված` արտադրության տեխնոլոգիական գործընթացի և ռեժիմի նկարագիրը.
ե) ձկնամթերքի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձաքննության արդյունքները` տրված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից.
զ) եզրակացություն արտադրության սանիտարահիգիենիկ պայմանների և ձկնամթերքի անվտանգության հիգիենիկ գնահատման մասին.
է) անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական համապատասխան վկայական.
ը) ձկնամթերքի ծագման հավաստագիր.
թ) Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանման թույլտվություն:
5. Արտադրության սանիտարահիգիենիկ պայմանների և ձկնամթերքի անվտանգության հիգիենիկ գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
6. Առողջության սերտիֆիկատը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից` առողջության սերտիֆիկատ ստանալու մասին հայտը ներկայացվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Առողջության սերտիֆիկատի տրամադրումը մերժվում է, եթե`
ա) ներկայացվող փաստաթղթերը լրիվ չեն,
բ) մարդու կյանքի և առողջության համար ձկնամթերքի անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում ընդունված անվտանգության նորմերին:
8. Առողջության սերտիֆիկատը տրամադրվում է արտահանվող ձկնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի համար:
9. Առողջության սերտիֆիկատի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
Ա Ռ Ո Ղ Ջ ՈՒ Թ Յ Ա Ն Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Տեղեկատու N ______________________ |
Արտահանող երկիր | |
Լիազոր մարմին (անվանումը, հասցեն) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
I. Ձուկը, ձկնամթերքը և ջրային ծագում ունեցող արտադրանքը (այսուհետ` ձկնամթերք) բնութագրող մանրամասն տվյալները
Ձկնամթերքի նկարագրությունը ______________________________ Տեսակը (գիտական անվանումը) ______________________________ Ձկնամթերքի տեսքը և վերամշակման ձևը (կենդանի, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, ծխեցրած, պահածոյացված և այլն) ______________________ Ծածկագիրը (առկայության դեպքում) ___________________________ Փաթեթավորման տեսակը ___________________________________ Փաթեթների, արկղերի թիվը _________________________________ Մաքուր քաշը _________________________________________ Պահեստավորման և փոխադրման համար պահանջվող ջերմաստիճանը _______ |
II. Արտադրանքի ծագումը
Եվրոպական միության երկրներ արտահանելու համար լիազոր մարմնի կողմից հաշվառված կազմակերպության (կազմակերպությունների), գործարան-նավի (գործարան-նավերի), սառցապահեստի (սառցապահեստների) կամ սառնարան-նավի (սառնարան-նավերի) անվանումը (անվանումները) և պաշտոնական թույլտվության (գրանցման) համարը (համարները)
_________________________________________________ _________________________________________________ |
III. Արտադրանքի արտահանման վայրը
Արտադրանքն արտահանվում է ______________________________
________________________________________________-ից
(արտահանող երկրի և վայրի անվանումները)
__________________________________________________
(ներմուծող երկրի և վայրի անվանումները)
հետևյալ փոխադրամիջոցներով _______________________________
Արտահանողի անունը և հասցեն ______________________________
___________________________________________________
Ներմուծման վայրում ստացողի անվանումը և հասցեն __________________
____________________________________________________
IV. Առողջապահական հավաստում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնատար անձը սույն առողջության սերտիֆիկատով հավաստում է, որ նշված ձկնամթերքը`
ա) որսվել, ցամաք է հանվել, անհրաժեշտության դեպքում փաթեթավորվել, մակնշվել, նախապատրաստվել, վերամշակվել, սառեցվել, պահպանվել և տեղափոխվել է Եվրոպական միության խորհրդի 91/493/EEC (22 հուլիսի 1991 թ.) ուղեցույցի պահանջներին համապատասխան, ձկնամթերքի արտադրության և շուկա արտահանման համար նախատեսված սանիտարական պայմաններում.
բ) առողջության անվտանգության համար հետազոտվել է Եվրոպական միության խորհրդի 91/493/EEC ուղեցույցի պահանջներին համապատասխան.
գ) չի ծագում թունավոր կամ կենսաթույներ պարունակող տարատեսակներից:
Սառեցված կամ վերամշակված երկփեղկավոր կակղամորթերի արտահանման համար դրանց որսը կատարվել է բուծման տարածքից Եվրոպական միության խորհրդի 91/492/EEC (15 հուլիսի 1991 թ.) ուղեցույցի պահանջներին համապատասխան, երկփեղկավոր կակղամորթերի արտադրման և շուկա արտահանման համար նախատեսված սանիտարական պայմաններում:
Ներքոստորագրյալ պաշտոնատար անձը սույն առողջության սերտիֆիկատով հայտարարում է, որ իրազեկ է Եվրոպական միության խորհրդի 91/492/EEC և 91/493/EEC ուղեցույցների պահանջներին, ինչպես նաև Եվրոպական միության խորհրդի 97/296/EC որոշմանը:
Տրված է` _______________________ _________________________ (վայրի անվանումը) (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Կ.Տ. _____________________________________________________ (ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձի պաշտոնը)
______________________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը (տպատառերով) |
Կնիքի և ստորագրության գույնը պետք է տարբերվի սերտիֆիկատում կատարված գրառումների գույնից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |