Գլխավոր տեղեկություն
Համար
N 1412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2003-20.03.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.04/23.1 Հոդ.1127
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19 նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2003 թվականի N 1412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ, ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ, ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Մանկավարժների գործուղումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 6000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ` հանրապետության ներսում» 2650 հոդվածով):

3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ, ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ, ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ` հաստատություն) մանկավարժական կադրերի աշխատանքի գործուղման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները հաստատությունների տնօրեններից ստանում ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում նշված բնակավայրերի հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը (առնվազն 0,5 դրույք` ըստ առարկաների)` տարվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ամփոփում է հայտերը և կազմակերպում մանկավարժական կադրերի գործուղումը:

4. Գործուղվել կարող են բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների նախավերջին և ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները` ուսման անհատական ժամանակացույցի տեղափոխվելուց հետո:

5. Մանկավարժ ընտրելիս նախապատվությունը տրվում է`

ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,

բ) տվյալ մարզի բնակչին,

գ) հավասար պայմանների դեպքում` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր ունեցողին:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մանկավարժների ընտրության արդյունքների մասին ծանուցում է հավակնորդներին և ընտրված մանկավարժներին առաջարկում 15 օրվա ընթացքում ներկայանալ համապատասխան բնակավայրի հաստատություն` գործուղման ուղեգրի հիման վրա աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

7. Հաստատության տնօրենը գործուղված մանկավարժի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 3 հավասարազոր օրինակից, նվազագույնը 2 ուսումնական տարվա ժամկետով, և եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է մարզպետին:

8. Սույն կարգին համապատասխան գործուղված մանկավարժներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ վճարում է`

ա) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ,

բ) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ,

գ) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ,

դ) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:

9. Հաստատության տնօրենը գործուղված մանկավարժի և հաստատության տնօրենի միջև կնքված աշխատանքային պայմանագրի մեկ հավասարազոր օրինակը, իսկ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում` նաև հրամանի պատճենը 15-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

10. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի N 488 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի գործուղման ու հաշվառման կարգի և 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1    հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը ենթախումբը ինն ամիս տարի
04 06

01. Արհեստագործական ուսուցման գծով պետական պատվեր
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր



(3000.0)

(3000.0)

(3000.0)



(6000.0)

(6000.0)

(6000.0)
14 06

02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ` չկանխատեսված ծախսերի համար

3000.0 6000.0
   

ՀՀ կառավարություն

3000.0 6000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան