«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով.
«21. Սահմանել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի».
բ) որոշմամբ հաստատված ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների 2-րդ կետը «տեսակից» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված փոխհարաբերությունների մասնակից են Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 3 |
O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
քաղ. (գ.) _______________________________________________________
____________________________________________ (այսուհետ՝ մատակարար)՝ (ջրամատակարարի անվանումը)
ի դեմս _______________________________________________, մի կողմից, և (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)
ջրօգտագործողների ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) կամ ջրօգտագործողների (ընկերության կամ միության անվանումը) ի դեմս ________________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) |
մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր (բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն),
ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված ստանդարտներին համապատասխանող ջուր,
ոռոգման համակարգ՝ ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ,
ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակը,
ջրաչափական կետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով որոշվում է հոսող ջրի ծավալը՝ տվյալ պահի համար,
չափիչ-հաշվառող սարք` ջրաչափ, որն ունակ է գրանցելու և պահելու առնվազն 10 օրվա ժամային ու գումարային ջրի հոսքը:
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցին (սույն պայմանագրի N 1 հավելված) համապատասխան ընկերությանը (միությանը) մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խորանարդ մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագինը, իսկ ընկերությունը (միությունը) ընդունում է այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին:
3. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցը յուրաքանչյուր տարի՝ մինչև ոռոգման շրջանի սկիզբը կազմվում և հաստատվում է սահմանված կարգով:
III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԵՎ ՋՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Մատակարարի կողմից ընկերություններին (միություններին) ոռոգման ջուրը տրվում է ջրաչափական կետերում:
5. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են՝
_______________________________________________________________
(ոռոգման համակարգի և բաժանարարների անվանումները, չափիչ-հաշվառող սարքերի տեսակները)
_______________________________________________________________
6. Մատակարարվող ոռոգման ջրի հորիզոնը (ծախսը) չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են՝ _____________: Սահմանված ժամին (0.5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:
7. Մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի։ Չափիչ-հաշվառող սարքերի ժամանակավոր բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով՝ ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն:
8. Մատակարարված ջրի ծավալը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում` երկու օրինակից:
9. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կատարված վճարումների հիման վրա կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ։
10. Ոռոգման շրջանի ընթացքում պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակը ընկերության (միության) հայտի հիման վրա կարող է փոփոխվել (ավելացվել կամ պակասեցվել) առավելագույնը 25 տոկոսի չափով՝ ջրամատակարարի տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
IV. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Մատակարարն իրավունք ունի՝
ա) ընկերության (միության) կողմից պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետում նշված պարտավորությունների չկատարման դեպքում՝ սահմանված կարգով զգուշացնելուց 3 օր հետո դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը՝ մինչև պարտքի մարումը.
բ) ընկերության (միության) կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությանը (միությանը) լրացուցիչ ջուր մատակարարելու, եթե դա տեխնիկապես հնարավոր է, և եթե մինչ այդ մատակարարված ջրի համար ընկերությունը (միությունը) վճարումները կատարում է պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան.
գ) ընկերության (միության) կողմից հայտը 14-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացվելու, առանց հայտի՝ ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում` ընկերության (միության) հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի։
12. Մատակարարը պարտավոր է՝
ա) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերում պայմանագրի պլան-ժամանակացույցի կամ սույն կետի «գ» ենթակետում նշված հայտին համապատասխան մատակարարել ոռոգման ջուր.
բ) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերը կահավորել չափիչ-հաշվառող սարքերով.
գ) համաձայն ընկերության (միության) հայտի՝ դադարեցնել կամ պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը.
դ) պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.
ե) տվյալ տասնօրյակի ավարտից հետո 2 օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.
զ) ընկերություն (միություն) ներկայացնել ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթը` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.
է) եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված է ֆորս-մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել ընկերությանը (միությանը).
ը) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկել նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` հաշվառել տվյալ օրվա մատակարարված ջուրը և դրա դիմաց ընկերությունից (միությունից) վճար չպահանջել։
13. Ընկերությունը (միությունը) իրավունք ունի՝
ա) մասնակցելու ջրաչափական դիտակետերում անհրաժեշտ ստուգիչ չափումներին.
բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա՝ տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` չհաշվառելու և չվճարելու օրվա մատակարարված ջրի դիմաց.
գ) չվճարելու առանց հայտի՝ պայմանագրի պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակից կամ ներկայացված հայտից ավելի մատակարարված ջրի համար:
14. Ընկերությունը (միությունը) պարտավոր է՝
ա) իր ներկայացուցչի միջոցով ջրի մատակարարման կետում ստանալ ոռոգման ջուր.
բ) պայմանագրի պլան-ժամանակացույցում նշված ջրաքանակն ավելացնելու, հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.
գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 12-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.
դ) վճարել մատակարարված ոռոգման ջրի վարձը՝ մատակարարից պայմանագրի 12-րդ կետի «զ» ենթակետում նշված վճարման փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ ամբողջությամբ, կամ ջրի վարձի վճարման ժամանակացույցի համաձայն (սույն պայմանագրի N 2 հավելված).
ե) ջրամատակարարման խափանման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.
զ) չխոչընդոտել ջրերի արտահոսքը ցամաքուրդային համակարգ:
V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
15. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են դրա հետևանքով առաջացած վնասները:
16. Եթե ջրամատակարարի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում վնաս է պատճառվել ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին, ապա ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ նրանց անունից:
17. Տարերային աղետների, սակավաջրության, երաշտի, պատերազմի, ռազմական գործողությունների և այլ ֆորս-մաժորային պայմանների դեպքում կողմերն ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարումը հետևանք է այնպիսի հանգամանքների, որոնք առաջացել են պայմանագիրը կնքելուց հետո, և կողմը հնարավոր բոլոր միջոցներով չէր կարող ո՝չ կանխատեսել և ո՝չ էլ կանխել դրանք:
VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով։
VII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
19. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո:
21. Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով (կողմերի համաձայնության դեպքում՝ մինչև 10 տարի ժամկետով):
22. Պայմանագիրը կարող է լուծվել`
ա) կողմերից մեկի լուծարման դեպքում.
բ) կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
23. Պայմանագիրը կազմված է 2 հավասարազոր օրինակից:
IX. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մատակարար՝
Հասցեն _____________________ __________________________ Հ/հ________________________ Հեռախոսահամարը ______________ __________________________ (ստորագրությունը) ____ ______________200___թ.
Կ.Տ. |
Ընկերություն (միություն)՝
Հասցեն _____________________ __________________________ Հ/հ________________________ Հեռախոսահամարը ______________ __________________________ (ստորագրությունը) ____ ______________200___թ.
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
Մատակարարը` --------------------, ի դեմս --------------------------, և ---------------------- ընկերությունը, ի դեմս ------------------------------- (անվանումը) (պաշտոնը Ա.Ա.Հ.) (անվանումը) (պաշտոնը Ա.Ա.Հ.) |
Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները և պահանջվող ոռոգման ջրի քանակը*.
Համա- կարգի անվա- նումը, բա- ժանա- րարի համարը (անվա- նումը) |
Ընդամենը | այդ թվում` | ||||||||||||||||||
ոռոգ- վող հողա- տա- րած- քը |
ջուր | հացահա- տիկ |
բանջար- բոստան |
պտղատու այգի | նորատունկ այգի | խաղողի այգի | բազմամյա խոտ | ծխախոտ | կարտոֆիլ | տնամերձ | ||||||||||
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) |
(հա) | (հազ. մ3) | |
Ընդամենը |
* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:
Ջրօգտագործման պլան-ժամանակացույց*
Համակարգի անվանումը, բաժանարարի համարը (անվանումը) |
Չափի միավորը | այդ թվում` ըստ տասնօրյակների | |||||||||||||||
ջուր | ՄԱՐՏ | ԱՊՐԻԼ | ՄԱՅԻՍ | ՀՈՒՆԻՍ | ՀՈՒԼԻՍ | ||||||||||||
(հազ.մ3) | I | II | III | I | II | III | I | II | III | I | II | III | I | II | III | ||
(լ/վրկ) | |||||||||||||||||
(հազ. մ3) | |||||||||||||||||
(աճողական) | |||||||||||||||||
(լ/վրկ) | |||||||||||||||||
(հազ. մ3) | |||||||||||||||||
(աճողական) | |||||||||||||||||
Ընդամենը |
այդ թվում` ըստ տասնօրյակների | ||||||||||||||
ՕԳՈՍՏՈՍ | ՍԵՊՏԵՄԲԵՐ | ՀՈԿՏԵՄԲԵՐ | ՆՈՅԵՄԲԵՐ | ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||||||||||
I | II | III | I | II | III | I | II | III | I | II | III | I | II | III |
* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:
Մատակարար Կ.Տ. ________________________ (ստորագրությունը)
____ ______________200___թ. |
Ընկերություն Կ.Տ. ________________________ (ստորագրությունը)
____ ______________200___թ. |
Հավելված N 2 |
Ջրի վարձի վճարման ժամանակացույց
……………………………. ընկերությունը, ի դեմս ……………………………., ստացված ոռոգման ջրի դիմաց (անվանումը) (պաշտոնը Ա.Ա.Հ.)պարտքը ………………………………………. դրամի չափով պարտավորվում է (թվերով, տառերով) մատակարարին՝ …………………………….………… վճարել ստորև նշված ժամկետներում. (անվանումը) |
Պարտքի (դրամ) |
200 թ-ին վճարվելիք գումարի չափն ըստ ամիսների | |||||||||||
հուն- |
փետըր- |
մարտ |
ապ- |
մա- |
հու- |
հու- |
օգոս- |
սեպ- |
հոկ- |
նո- |
դեկ- | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մատակարար՝ __________________________ (ստորագրությունը)
Կ.Տ. ____ ______________200___թ. |
Ընկերություն __________________________ (ստորագրությունը)
Կ.Տ. ____ ______________200___թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|