«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2003 թվականի N 1367-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 475-Ն, 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 440, 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 600 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 475-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
ա) 1-ին կետի «ընթացիկ ծախսեր 4353020.94 հազ. դրամ», «ընթացիկ տրանսֆերտներ 653568.99 հազ. դրամ», «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 373361.50 հազ. դրամ», «ընդամենը 4983073.14 հազ. դրամ» տողերում «4353020.94», «653568.99», «373361.50» և «4983073.14» թվերը համապատասխանաբար փոխարինել «4350220.94», «650768.99», «370561.5» և «4980273.14» թվերով.
բ) N 8 հավելվածից հանել «060407 Հաշմանդամներին բենզինի արժեքի փոխհատուցում 2800.00 հազ. դրամ» տողը, իսկ «31. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 59807.60 հազ. դրամ», «06. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն 59807.60 հազ. դրամ», «0604 Սոցիալական ապահովության միջոցառումներ 59807.60 հազ. դրամ», «1850 ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 57007.60 հազ. դրամ» տողերում «59807.60», «59807.60», «59807.60» և «57007.60» թվերը համապատասխանաբար փոխարինել «57007.60», «57007.60», «57007.60» և «54207.60» թվերով:
4. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի «Հաշմանդամներին անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների վաճառքը թույլատրելու մասին» N 440 որոշման 2-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության միջոցառումների մասին» N 600 որոշման 4-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումը |
Վերաբաշխում «Հայաստանի հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում | |
խումբը |
ենթախումբը |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
|||
06 | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ այդ թվում` |
||
04 | 08. Հաշմանդամներին բենզինի արժեքի փոխհատուցում |
-1500.0 | |
01 |
01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն այդ թվում` |
| |
04 | 09. Կենսաթոշակառուներին օգնության տրամադրում |
1000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |