Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.553
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 587-Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց անվճար սննդով ապահովելու նվազագույն չափաբաժինները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. մայիսի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 587-Ն որոշման

 

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ա Բ Ա Ժ Ի Ն Ն Ե Ր

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

NN
ը/կ

Սննդամթերքի անվանումը Սննդի նորման մեկ
օրվա համար
(գրամ)
1. Հաց 550
2. Միս, մսամթերք  90
3. Ձուկ՝ առանց գլխի 100
4. Ձավարեղեն 120
5. Մակարոնեղեն  20
6. Բուսական յուղ  20
7. Շաքար, շաքարավազ  40
8. Կենդանական յուղ՝ մարգարին  45
9. Կաթ (կաթի փոշի) 100 (14.3)
10. Թեյ   1
11. Բանջարեղեն 250
12. Կարտոֆիլ 550
13. Աղ՝ կերակրի   8
14. Հյութ 100
15. Տոմատի մածուկ   3
16. Դափնետերև 0.1

Հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին, ինչպես նաև հիվանդներին
(բժշկի նշանակմամբ) լրացուցիչ տրվում է

17. Բուսական յուղ 20
 18. Կարագ 25
 19. Կաթ (կաթի փոշի) 100 (14.3)
 20. Հավի ձու 1 հատ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան