«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 619-Ն
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ Գ. ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» ՊՈԵՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ 1000-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածների բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «01. Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր», «05. Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր» և «06. Մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր» ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերները՝ համաձայն NN 1-3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցնելով՝ հաստատել առանձին միջոցառումների նախահաշիվները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ մայիսի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 619-Ն որոշման |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
(հազ. դրամ)
Ծրագիրը | Միջոցա-ռումների թիվը | Մեկ միջոցառման միջին գինը | 2003 թվականի գումարը | այդ թվում՝ | |
առաջին կիսամյակ |
ինն ամիս | ||||
Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջո-ցառումների իրականացման գծով պետական պատվեր | 19 | 5263.1 | 100000.0 | 57000.0 | 84000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 619-Ն որոշման |
Գ. ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» ՊՈԵՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ 1000-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
(հազ. դրամ)
Ծրագիրը | Միջոցա-ռումների թիվը | Մեկ միջոցառման միջին գինը | 2003 թվականի գումարը | այդ թվում՝ | |
առաջին կիսամյակ | ինն ամիս | ||||
Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր | 14 | 2142.9 | 30000.0 | 17100.0 | 25200.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 619-Ն որոշման |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
(հազ. դրամ)
Ծրագիրը | Միջոցառումների թիվը |
Մեկ միջոցառման միջին գինը |
2003 թվականի գումարը | այդ թվում՝ | |
առաջին կիսամյակ | ինն ամիս | ||||
Մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր | 107 | 1199.0 | 128299.4 | 49905.0 | 95635.1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|