Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43.1 Հոդ.637
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հունիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

13 հունիսի 2003 թվականի N 711-Ն 

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականի հունիսին կայանալիք Արագածոտնի մարզի Դպրեվանքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի ղեկավարի, Դրախտիկի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Արտանիշի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Այրքի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արեգունու գյուղական համայնքի ավագանու անդամների, Ավազանի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գեղամասարի գյուղական համայնքի ղեկավարի, Գեղամաբակի գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղաքարի գյուղական համայնքի ավագանու անդամների, Ծափաթաղի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Կախակնի գյուղական համայնքի ղեկավարի, Կութի գյուղական համայնքի ղեկավարի, Փոքր Մասրիկի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Նորաբակի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շատվանի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Ջաղացաձորի գյուղական համայնքի ավագանու անդամների, Փամբակի գյուղական համայնքի ղեկավարի, Շատ-ջրեքի գյուղական համայնքի ղեկավարի, Վանևանի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Տորֆավանի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Տրետուքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գետամեջի գյուղական համայնքի ղեկավարի, Նոր Արտամետի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Եղեգի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի, Տորունիքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Սոֆլուի գյուղական համայնքի ղեկավարի, Նյուվադիի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Վարդանիձորի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Ալդարայի գյուղական համայնքի ղեկավարի, Լեհվազի գյուղական համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Զեդեայի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Հերմոնի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Նոր Ազնաբերդի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գողթանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 2607465 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Դպրեվանքի, Գեղարքունիքի մարզի Այգուտի, Դրախտիկի, Արտանիշի, Այրքի, Արեգունու, Ավազանի, Գեղամասարի, Գեղամաբակի, Գեղաքարի, Ծափաթաղի, Կախակնի, Կութի, Փոքր Մասրիկի, Նորաբակի, Շատվանի, Ջաղացաձորի, Փամբակի, Շատջրեքի, Վանևանի, Տորֆավանի, Տրետուքի, Կոտայքի մարզի Արտավազի, Գետամեջի, Նոր Արտամետի, Սյունիքի մարզի Եղեգի, Գորիսի, Տորունիքի, Սոֆլուի, Նյուվադիի, Վարդանիձորի, Ալդարայի, Լեհվազի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի, Նոր Ազնաբերդի, Գողթանիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունիսի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունիսի 13-ի N 711-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ 

 


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
 
 

այդ թվում`

 
 
  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
 30000
 
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
 
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
 
4. Կապի ծառայության վճարներ 1000
 
5. Գրասենյակային ծախսեր  1000
 

ընդամենը

 

52000

 

47 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(47 x 52000)

2444000
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(31136 ընտրող + 31136 x 0,05) x 5 դրամ
163465
 
 

Ընդամենը

2607465
 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան