Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.06/21(153) Հոդ.1041
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 242 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված՝ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը լրացնել՝

 

«0719 

Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր
(ըստ կիրառման բնագավառների)

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»,

«0902 

Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»,

«1102 

Գունավոր մետաղների մետաղագործություն

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»,

«1201     

Մեքենաշինության տեխնոլոգիա

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»,

«1202  

Մետաղահատ հաստոցներ և գործիքներ

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»,

«2007

Ռադիոտեխնիկա

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»,

«2501

Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

դիպլոմավորված
մասնագետ

6 տարի»

 

տողերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 21
Երևան