«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2003 թվականի N 1282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Լիճքի հիմնական դպրոց» և «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում՝
ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը,
ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը՝ Վանաձորի N 23 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր.
բ) որոշման N 6 հավելվածի 2-րդ կետում՝
ուժը կորցրած ճանաչել վեցերորդ և յոթերորդ պարբերությունները,
ուժը կորցրած ճանաչել ութերորդ պարբերությունը՝ Սևանի N 8 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր,
ուժը կորցրած ճանաչել տասներորդ պարբերությունը՝ Երանոսի N 2 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր.
գ) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «Տեղ գյուղի N 1» բառերը՝ Տեղ գյուղի N 1 դպրոցին թույլատրելով իրականացնել միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2003 թ. հոկտեմբերի 14 Երևան
Ա. Մարգարյան