«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1859-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` Պուշկինի լեռնանցքի սպորտբազան (շենքեր` 223,9 քառ. մետր մակերեսով, կառուցվածքներ` 6 հատ, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Պուշկինի լեռնանցք, Գարգառի գյուղական համայնք) (այսուհետ` գույք) վաճառել մրցույթով:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 484 հազ. դրամ.
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
1.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության Եղվարդ քաղաքի էլեկտրական ենթակայանի 23,6 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:
2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 71,2 հազ. դրամ:
2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Արցախ» պանսիոնատի գույքը (հասցեն` Կոտայքի մարզ, գ. Արզական) (այսուհետ` գույք) վաճառել մրցույթով:
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 23,42 մլն դրամ.
բ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը.
գ) գույքը չվաճառվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել նոր մրցույթներ:
3.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Մասիս քաղաքի Անկախության փողոցի N 2 հասցեում գտնվող` 530,7 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել եռամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1,776 մլն դրամ:
4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 575 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «10 տարվա ընթացքում» բառերը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Գույք օտարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2178-Ն և 2003 թվականի հունվարի 9-ի N 6-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 692-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի ցանկից հանել 15-րդ տողը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 760-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի ցանկից հանել 4-րդ և 5-րդ տողերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հունվարի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|