«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«16» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1276-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 355-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 758-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Փորձաշահագործական-օդամագնիսական տրանսպորտային համակարգ» (նախկին ՏԵՄՊ) անավարտ շինարարության օբյեկտի կաղապարման արտադրամասը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գետամեջ) մասնավորեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 355-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 2 հավելվածում`
ա) ուժը կորցրած ճանաչել 284-րդ տողը.
բ) «ընդամենը» տողում «1728206400» թիվը փոխարինել «1724025600» թվով.
գ) «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «10318623464» թիվը փոխարինել «10314442664» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հոկտեմբերի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|