Գլխավոր տեղեկություն
Համար
N 579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.11/32(267) Հոդ.524
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2003 թվականի N 579-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման նախաբանը «18» թվից հետո լրացնել «, 241» թվով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

1-ին կետում «նախօրոք հայտնի հավանական գնորդին» բառերը փոխարինել «հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է» բառերով.

2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն)» բառերով.

ամբողջ տեքստում «նախարարություն» բառն իր բոլոր հոլովառություններով փոխարինել համապատասխանաբար «վարչություն» բառով.

գ) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Ժողովը`

որոշում է ընդունում պետական գույքն առաջարկված գնով գնելու մասին.

ընտրում է մինչև 5 անձից կազմված նախաձեռնող խումբ, որին իրավունք է տրվում կոլեկտիվը ներկայացնել պետական գույքը գնելու ժամանակ և, որի անդամներից մեկը ժողովի որոշմամբ նախագահում է այն,

կատարում է բաժնեմասերի (բաժնետոմսերի) բաշխում».

դ) 38-րդ կետը «կոլեկտիվի անդամների» բառերից հետո լրացնել «(սույն կարգի 35-րդ կետի համաձայն գրանցվածների)» բառերով.

ե) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Բաժնեմասերի (բաժնետոմսերի) բաշխումը ժողովին մասնակից աշխատավորական կոլեկտիվի անդամների (այդ թվում` այն անդամների, որոնց փոխարեն ժողովին ներկայացել է լիազորված անձը) միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների կողմից բաժնեմասեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով:

Իրենց հասանելիք բաժնեմասերից կամ դրանց մի մասից կոլեկտիվի անդամների հրաժարվելու դեպքում դրանք հավասարապես բաշխվում են լրացուցիչ բաժնետոմս (բաժնեմաս) գնելու ցանկություն ունեցող կոլեկտիվի անդամների միջև».

զ) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերում նախատեսված կարգով բաժնեմասերը (բաժնետոմսերը) բաշխելուց անմիջապես հետո կոլեկտիվի անդամները (ոչ պետական բաժնետերերը) կամ նրանց կողմից լիազորված անձինք ստորագրում են բաժնեմասերի (բաժնետոմսերի) բաշխումը հաստատող ցուցակները (N 11 ձևը կցվում է): Ցուցակներն ստորագրելուց հրաժարվող կոլեկտիվի անդամին (ոչ պետական բաժնետիրոջը) հասանելիք բաժնետոմսերը (բաժնեմասը) բաշխվում են սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված կարգով».

է) կարգը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` IV բաժնով.

«IV. Պետական գույքի ուղղակի վաճառքը նախօրոք հայտնի գնորդին

47. Պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում վարչությունը գրավոր առաջարկ է տրամադրում նախօրոք հայտնի գնորդին (N 16 ձևը կցվում է):

48. Պետական գույքը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, աճուրդով, ուղղակի վաճառքի ձևով կամ մրցույթով մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ժամկետներում և կարգով պետական գույքը չմասնավորեցվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է այդ գույքի մասին հայտարարություն` ներառելով տեղեկություններ մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմանների վերաբերյալ:

49. Սույն կարգի 48-րդ կետում նշված դեպքում հայտարարության հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում մասնավորեցման սուբյեկտները կարող են դիմել վարչություն` այդ գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար (N 17 ձևը կցվում է), ընդ որում, մրցույթով չմասնավորեցված գույքը գնելու համար դիմումներ կարող են ներկայացվել միայն այն դեպքում, եթե այդ գույքի` մրցույթով մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված բոլոր պայմաններն արտահայտված են թվային մեծություններով:

50. Սույն կարգի 49-րդ կետում նշված ժամկետներում գույքը գնելու համար մեկ դիմում ստանալու դեպքում վարչությունը եռօրյա ժամկետում գույքն ուղղակի վաճառքի ձևով առաջարկում է այդ գույքը գնելու համար դիմում ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին` վերջինիս կողմից ներկայացված պայմաններով (N 18 ձևը կցվում է):

51. Դիմումում ներառված պայմանները պետք է առնվազն հավասար լինեն մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմաններին (հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը) հակառակ դեպքում դիմումը մերժվում է:

52. Սույն կարգի 49-րդ կետում նշված ժամկետում մեկից ավելի դիմումների առկայության դեպքում գույքը ենթակա է աճուրդով մասնավորեցման:

53. Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մեկնարկային գին ընդունելով մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված գույքի վաճառքի գինը (նվազագույն գինը)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը: Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, որը գույքի համար առաջարկում է առավել բարձր գին և պատրաստ է կատարել մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պայմանները (եթե այդպիսիք կան)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը: Աճուրդի հաղթողին եռօրյա ժամկետում տրվում է վճարման հանձնարարագիր, որում նշված գումարը պետք է մուծվի 15-օրյա ժամկետում:

54. Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը հավասար է դիմումի ստացման օրվա և սույն կարգի 48-րդ կետում նշված հայտարարության հրապարակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքների հարաբերությանը: Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխության գործակիցը մեկից փոքր լինելու դեպքում ընդունվում է մեկ գործակիցը:

55. Սույն կարգի 47-րդ և 50-րդ կետերում նշված դեպքերում գրավոր առաջարկն ստանալուց հետո եռօրյա ժամկետում (գրավոր առաջարկը փոստով առաքելու դեպքում` ոչ ուշ, քան առաքմանը հաջորդող 20-րդ օրը) նախօրոք հայտնի գնորդը պարտավոր է ներկայանալ վարչություն` վճարման հանձնարարագիր ստանալու համար:

56. Վարչությունը սույն կարգով սահմանված ժամկետներում նախօրոք հայտնի գնորդի ներկայանալուց հետո եռօրյա ժամկետում վերջինիս տալիս է վճարման հանձնարարագիր:

57. Սույն կարգի 47-րդ կետում նշված նախօրոք հայտնի գնորդը պարտավոր է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում կատարել վճարումները և վճարման անդորրագիրը ներկայացնել վարչություն:

58. Սույն կարգի 50-րդ կետում նշված նախօրոք հայտնի գնորդը պարտավոր է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կատարել վճարումները և վճարման անդորրագիրը ներկայացնել վարչություն:

59. Վճարման անդորրագիրը վարչություն ներկայացվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում վարչությունը գնորդի հետ կնքում է մասնավորեցման պայմանագիր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 23
Երևան

 

Ձև 16

 

_________________________
(նախօրոք հայտնի գնորդի հասցեն)
_________________________
(նախօրոք հայտնի գնորդի անունը /անվանումը/)

 

 

Գ ր ա վ ո ր  ա ռ ա ջ ա ր կ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության _____ թ. N _____ որոշումը (կետ ____)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը __________________

(մասնավորեցվող գույքի անվանումը)
_______________________դրամ գումարով, ուղղակի վաճառքի ձևով առաջարկում է Ձեզ:

Դուք պարտավոր եք մինչև _____ թ. ___________-ը ներկայանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վճարման հանձնարարագիր ստանալու համար, և վճարման հանձնարարագրում նշված ժամկետում վճարել համապատասխան գումարը:

Նշված ժամկետում չներկայանալու (վճարման հանձնարարագիր չստանալու), ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

 

____________
(ստորագրությունը)

 

Ձև 17

 

ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետ
պրն Դ. Վարդանյանին

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել _______________
_____________________________________________________________

(գույքի անվանումը և այն նկարագրող այլ տեղեկությունները)

Ծանոթ եմ մասնավորեցման կարգին և գույքի մասին տեղեկատվությանը (գույքի վիճակին):

Պատրաստ եմ__________________________________________________
_____________________________________________________________

(նշվում է դիմորդի առաջարկը, որը պետք է առնվազն հավասար լինի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ

սահմանված պայմաններին` հաշվի առնելով նաև ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի ինդեքսը)

 

 

Դիմող ____________________
(անունը /անվանումը/)
________________________
(հասցեն, անձնագրի տվյալները)
________________________
(դիմումը տալու ամսաթիվը, ժամը)

 

 

Ձև 18

 

_________________________
(նախօրոք հայտնի գնորդի հասցեն)
_________________________
(նախօրոք հայտնի գնորդի անունը (անվանումը)

 

Գ ր ա վ ո ր  ա ռ ա ջ ա ր կ

 

Ուսումնասիրելով Ձեր կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացված դիմումը (մուտքի համարը` _____)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը __________________________________

(մասնավորեցվող գույքի անվանումը)
_____________________________________________________դրամով,
(նշվում է գույքի գինը և ՀՀ դրամի ու ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի փոփոխությունից առաջացած գումարը)
ուղղակի վաճառքի ձևով առաջարկում է Ձեզ:

 

Դուք պարտավոր եք` 

մինչև _____ թ. ____________-ը ներկայանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վճարման հանձնարարագիր ստանալու համար և վճարման հանձնարարագրում նշված ժամկետում վճարել համապատասխան գումարը.

 ________________________________________________________

(նշվում են այն պայմանները, որոնք նախատեսված են մասնավորեցման մասին ՀՀ կառավարության վերջին

որոշմամբ, եթե այդպիսիք կան)

 

 

Նշված ժամկետում չներկայանալու (վճարման հանձնարարագիր չստանալու), ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

 

 

____________
(ստորագրությունը)