Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.09/18(253) Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2003 թվականի N 262-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկների մասնագիտական տոնը նշել յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 22-ին՝ որպես «Էներգետիկի օր»:

3. Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կառավարական հանձնաժողովին՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգևների ներկայացնելու նպատակով մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մասնագետների, գիտնականների, մանկավարժների, շինարարների ու բարերարների ցուցակը՝ հիմնավորված առաջարկություններով.

բ) մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կազմակերպել «Հայաստանի էներգետիկայի 100 տարին» գրքի հրատարակումը.

գ) Հայաստանի էներգետիկայի 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստն անցկացնել 2003 թվականի դեկտեմբերի 19-ին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 262-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մարգարյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

 

Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

 

Վ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

 

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

 

 

Ռ. Նազարյան

- Երևանի քաղաքապետ

 

 

Ֆ. Սարգսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

 

 

Վ. Հարությունյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

 

 

Վ. Մովսեսյան

- ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

 

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

 

Կ. Սարգսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

 

Լ. Հովհաննիսյան

- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր

 

 

Ո. Մարուխյան

- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր

 

 

Վ. Խաչատրյան

- տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

Լ. Ղուլոյան

- տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

Հ. Հովհաննիսյան

- ՀՀ վաստակավոր ճարտարագետ, ԽՍՀՄ-ի պատվավոր էներգետիկ

 

 

Ֆ. Հակոբջանյան

- ՀՀ վաստակավոր ճարտարագետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան