«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2003 թվականի N 1232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 645 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝
ա) օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում նախատեսել նաև հողամաս տրամադրելն առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով.
բ) օտարման գոտում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձևով տրամադրել նաև առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով, սահմանելով վարձակալության իրավունքի վաճառքի գինը՝ մեկ քառ. մետր հողամասի համար 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ոչ պակաս»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|