Գլխավոր տեղեկություն
Համար
N 1353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2003-10.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1090
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1353-Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 521-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցվելու կամ ապրանքներ մատակարարվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն որոշման պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ բաժինների և 4-րդ բաժնի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով) գործողությունը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա, իսկ 4-րդ բաժնի (ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների մասով) և 6-րդ բաժնի գործողությունը՝ 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա և գործում են անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1353-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցվելու կամ ապրանքներ մատակարարվելու (այսուհետ՝ ծառայությունների մատուցում) հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը:

2. Սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ (այսուհետ՝ արտոնություն) մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների գումարները «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 521-րդ հոդվածի համաձայն նվազեցվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի 2003 թվականի օրացուցային տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարից, բացառությամբ այն դեպքերի, որ, եթե հաշվետու տարվա «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում կամ, եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ արտոնություն ունեցող առանձին խմբերի քաղաքացիներին ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:

Սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկված Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

3. Այն դեպքերում, երբ զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցող կազմակերպությունների տվյալ տարվա գործունեության արդյունքում չի առաջանում շահութահարկ, ապա կազմակերպությունների կողմից քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտները կարող են նվազեցվել հաջորդ տարվա շահութահարկից:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՍՏԱԿ ՉԱՓԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԳԱԶ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ, ՀԵՌԱԽՈՍ) ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Արտոնություն ունեցող քաղաքացիներին պարբերական ժամանակաշրջանի համար հստակ չափելի ծառայություններ (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցելու հետևանքով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների հաշվարկի համար հիմք է ընդունվում այդ ծառայությունների փաստացի սպառման ծավալի ցուցանիշը:

5. Զեղչ սակագներով կամ անվճար որոշակի պարբերական ժամանակաշրջանի համար հստակ չափելի ծառայություններ (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցող կազմակերպություններն այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների գումարի մեծությունը հաշվարկում են հետևյալ բանաձևով՝

 

(Ս/Ը) x Ա x ԶՉ x 83,33 %,

 

որտեղ՝

Ս-ն տվյալ հասցեում բնակվողների ամսական սպառման ընդհանուր դրամական արժեքն է՝ ըստ հաշվիչի (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

Ը-ն տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված անձանց թիվն է,

Ա-ն տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված` արտոնություն ունեցող անձանց թիվն է,

ԶՉ-ն զեղչի չափն է (100 տոկոս զեղչի դեպքում կիրառվում է 1 գործակից, իսկ

50 տոկոս զեղչի դեպքում՝ 0,5 գործակից):

6. Տվյալ հասցեում բնակվողների ամսական սպառման ընդհանուր դրամական արժեքը որոշվում է ըստ հաշվիչի ցուցմունքի:

7. Տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված անձանց թվի մասին տեղեկությունները ծառայություններ (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցող կազմակերպությունների գրավոր պահանջով տրամադրում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային բաժինները:

8. Տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված անձանց արտոնություն ունենալու հանգամանքը հիմնավորվում է քաղաքացիների կողմից ներկայացված՝ արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականներով:

9. Ծառայություններ (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցող կազմակերպությունները վարում են արտոնություն ունեցող անձանց զեղչ սակագնով կամ անվճար մատուցված ծառայությունների գրանցամատյան, որտեղ գրանցվում են այդ կազմակերպություններ արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականներ ներկայացրած անձանց ազգանունները, անունները, հայրանունները, մշտական բնակության (հաշվառման) հասցեները, վկայականների սերիաները, համարները, նշված վկայականները տվող պետական մարմինների անվանումները, տալու ամսաթիվը, գործողության ժամկետը, զեղչի չափը՝ գումարով (առանց ավելացված արժեքի հարկի):

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված գրանցամատյանի ձևը սահմանվում է ծառայություններ (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցող կազմակերպությունների կողմից՝ ներքին (լոկալ) ակտով:

11. Ծառայությունների (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցման հետևանքով չստացված եկամուտների հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր ամսվա արդյունքներով:

Եթե տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված՝ արտոնություն ունեցող անձը մինչև տվյալ ամիսը լրանալը դուրս է եկել տվյալ հասցեում հաշվառումից կամ մահացել է, ապա կազմակերպությունները հաշվարկը կատարում են տվյալ հասցեում այդ անձի փաստացի բնակության օրերին համապատասխան:

12. Զեղչ սակագներով կամ անվճար որոշակի պարբերական ժամանակաշրջանի համար հստակ չափելի ծառայություններ (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում, հեռախոս) մատուցող կազմակերպությունները սույն բաժնով սահմանված կարգով կատարված հաշվարկի հիման վրա կազմում են իրենց կողմից ներքին (լոկալ) ակտով սահմանված ձևի հաշվարկ, որը հիմք է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 521-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարից նվազեցումներ կատարելու համար:

Սույն կետով նախատեսված հաշվարկի գումարային մեծության ճշտությունը դիտարկվում է տվյալ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգման ընթացքում:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՄՍԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, ՌԱԴԻՈ) ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Արտոնություն ունեցող քաղաքացիներին մեկ շնչի համար սահմանված ամսական սակագներով ծառայությունների (աղբահանություն, ռադիո) մատուցման հետևանքով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների հաշվարկը կատարվում է արտոնություն ունեցողի մասով:

14. Զեղչ սակագներով կամ անվճար մեկ շնչի համար սահմանված ամսական սակագներով ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցող կազմակերպություններն այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների գումարի մեծությունը հաշվարկում են հետևյալ բանաձևով՝

 

Ա x Ս x ԶՉ x 83,33 %,

 

որտեղ՝

Ա-ն տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված` արտոնություն ունեցող անձանց թիվն է,

Ս-ն տվյալ ծառայության ամսական սակագինն է (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

ԶՉ-ն զեղչի չափն է (100 տոկոս զեղչի դեպքում կիրառվում է 1 գործակից, իսկ 50 տոկոս զեղչի դեպքում՝ 0,5 գործակից):

15. Տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված անձանց արտոնություն ունենալու հանգամանքը հիմնավորվում է զեղչ սակագներով կամ անվճար մեկ շնչի համար սահմանված ամսական սակագներով ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցող կազմակերպություններին քաղաքացիների կողմից ներկայացված՝ արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականներով:

16. Ամսական սակագներով ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցող կազմակերպությունները վարում են արտոնություն ունեցող անձանց զեղչ սակագնով կամ անվճար մատուցված ծառայությունների գրանցամատյան, որտեղ գրանցվում են այդ կազմակերպություններ արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականներ ներկայացրած անձանց ազգանունները, անունները, հայրանունները, մշտական բնակության (հաշվառման) հասցեները, վկայականների սերիաները, համարները, նշված վկայականները տվող պետական մարմինների անվանումները, տալու ամսաթիվը, գործողության ժամկետը, զեղչի չափը՝ գումարով (առանց ավելացված արժեքի հարկի):

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված գրանցամատյանի ձևը սահմանվում է ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցող կազմակերպությունների կողմից՝ ներքին (լոկալ) ակտով:

18. Զեղչ սակագներով կամ անվճար մեկ շնչի համար սահմանված ամսական սակագներով ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր ամսվա արդյունքներով:

Եթե տվյալ հասցեում մշտական բնակության իրավունքով հաշվառված՝ արտոնություն ունեցող անձը մինչև տվյալ ամիսը լրանալը դուրս է եկել տվյալ հասցեում հաշվառումից կամ մահացել է, ապա ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցող կազմակերպությունները հաշվարկը կատարում են տվյալ հասցեում այդ անձի փաստացի բնակության օրերին համապատասխան:

19. Ծառայություններ (աղբահանություն, ռադիո) մատուցող կազմակերպությունները սույն բաժնով սահմանված կարգով կատարված հաշվարկի հիման վրա կազմում են իրենց կողմից ներքին (լոկալ) ակտով սահմանված ձևի հաշվարկ, որը հիմք է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 521-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարից նվազեցումներ կատարելու համար:

Սույն կետով նախատեսված հաշվարկի գումարային մեծության ճշտությունը դիտարկվում է տվյալ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգման ընթացքում:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ՆԱԽԱՊԵՍ ՏՈՄՍ ՏԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, ԵՐԿԱԹՈՒՂԻ) ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Հայաստանի Հանրապետության կամ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիներին նախապես տոմս տալու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայությունների (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) մատուցման հետևանքով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների գումարի մեծությունը հաշվարկվում է համապատասխան ծառայություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն զեղչ սակագներով կամ անվճար օգտվողների տվյալները և զեղչի չափը՝ գումարով (առանց ավելացված արժեքի հարկի)՝ հատուկ այդ նպատակով նախատեսված գրանցամատյանում գրանցման միջոցով:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գրանցամատյանը, որի ձևը սահմանվում է զեղչ սակագներով կամ անվճար՝ նախապես տոմս տալու միջոցով ծառայություններ (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) մատուցող կազմակերպությունների կողմից՝ ներքին (լոկալ) ակտով, վարում են քաղաքացիներին նախապես տոմս տալու միջոցով ծառայություններ (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) մատուցող կազմակերպությունները, եթե համապատասխան տոմսերը վաճառվում են հենց իրենց կողմից, և այդ կազմակերպությունների տոմսերի իրացման գործակալները (միջնորդները):

22. Նախապես տոմս տալու միջոցով ծառայություններից (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) զեղչ սակագներով կամ անվճար օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները համապատասխան տոմսեր ձեռք բերելիս տոմսեր վաճառողներին են ներկայացնում արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականները: Տոմսեր վաճառողները ներկայացված՝ արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականների հիման վրա զեղչ սակագնով կամ անվճար տրամադրում են տոմսեր ու զեղչ սակագնով կամ անվճար տոմսեր ձեռք բերած քաղաքացիների ազգանունները, անունները, հայրանունները, մշտական բնակության (հաշվառման) հասցեները, վկայականների սերիաները, համարները, նշված վկայականները տվող պետական մարմինների անվանումները, տալու ամսաթիվը, գործողության ժամկետը, զեղչի չափը՝ գումարով (առանց ավելացված արժեքի հարկի) գրանցում են սույն կարգի 21-րդ կետում նշված գրանցամատյանում:

23. Եթե տոմս վաճառողը ծառայություններ (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) մատուցող կազմակերպությունների գործակալն է (միջնորդը), ապա վերջինս գրանցամատյանը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնում է ծառայություններ (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) մատուցող կազմակերպություններ:

24. Ծառայություններ (միջքաղաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ, երկաթուղի) մատուցող կազմակերպությունները սույն բաժնով նախատեսված գրանցամատյանի տվյալների հիման վրա կազմում են իրենց կողմից ներքին (լոկալ) ակտով սահմանված ձևի հաշվարկ, որը հիմք է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 521-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարից նվազեցումներ կատարելու համար:

Սույն կետով նախատեսված հաշվարկի գումարային մեծության ճշտությունը դիտարկվում է տվյալ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգման ընթացքում:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԵՍ ՏՈՄՍ ՏԱԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃՈՊԱՆՈՒՂԻ) ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար՝ առանց նախապես տոմս տալու ծառայություններ (մերձքաղաքային և ներքաղաքային տրանսպորտ, ճոպանուղի) մատուցող կազմակերպություններն այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների գումարի մեծությունը հաշվարկում են հետևյալ բանաձևով՝

 

Փ=Քձ/Քընդ x Ս x Աա x Գ x Ա,

 

որտեղ՝

Քձ-ն հաշվետու ժամանակաշրջանում մերձքաղաքային և ներքաղաքային տրանսպորտով, ճոպանուղիով ծառայություններ մատուցող տվյալ կազմակերպության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ),

Քընդ-ը հաշվետու ժամանակաշրջանում մերձքաղաքային և ներքաղաքային տրանսպորտով, ճոպանուղիով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ),

Աա-ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների թիվն է (մարդ),

Ս-ն տվյալ կազմակերպության ուղևորափոխադրման սակագինն է,

Գ-ն արտոնություն ունեցող քաղաքացիների երթերի ամսական միջին քանակն է, որտեղ քաղաքային տրանսպորտի համար արտոնություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու համար՝ 12, քաղաքային էլեկտրատրանսպորտի համար՝ 12, մերձքաղաքայինի համար՝ 4,

Ա-ն տարվա աշխատած ամիսների թիվն է:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված հաշվարկը ծառայություններ (մերձքաղաքային և ներքաղաքային տրանսպորտ, ճոպանուղի) մատուցող կազմակերպությունները կատարում են ինքնուրույն:

Քձ-ի, Քընդ-ի և Աա-ի տվյալները կազմակերպությունները վերցնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական տվյալներից:

27. Քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար՝ առանց նախապես տոմս տալու ծառայություններ (մերձքաղաքային և ներքաղաքային տրանսպորտ, ճոպանուղի) մատուցող կազմակերպությունները սույն բաժնով սահմանված կարգով կատարված հաշվարկի հիման վրա կազմում են իրենց կողմից ներքին (լոկալ) ակտով սահմանված ձևի հաշվարկ, որը հիմք է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 521-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարից նվազեցումներ կատարելու համար:

Սույն կետով նախատեսված հաշվարկի գումարային մեծության ճշտությունը դիտարկվում է տվյալ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգման ընթացքում:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար միջպետական ուղևորափոխադրումների (Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ անդամ այլ պետություններ և հակառակը) ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների գումարի մեծությունը հաշվարկվում է համապատասխան ծառայություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն զեղչ սակագներով կամ անվճար օգտվողների տվյալները և զեղչի չափը՝ գումարով՝ հատուկ այդ նպատակով նախատեսված գրանցամատյանում գրանցելու միջոցով:

29. Սույն կարգի 28-րդ կետում նշված գրանցամատյանը, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով՝ համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ, վարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, եթե համապատասխան տոմսերը վաճառվում են հենց իրենց կողմից, և այդ կազմակերպությունների տոմսերի իրացման գործակալները (միջնորդները):

30. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն համապատասխան ծառայություններից զեղչ սակագներով կամ անվճար օգտվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տոմսեր ձեռք բերելիս տոմսեր վաճառողներին են ներկայացնում արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականները: Տոմսեր վաճառողները ներկայացված՝ արտոնություններ ունենալու փաստը հաստատող վկայականների հիման վրա զեղչ սակագնով կամ անվճար տրամադրում են տոմսեր ու զեղչ սակագնով կամ անվճար տոմսեր ձեռք բերած քաղաքացիների ազգանունները, անունները, հայրանունները, մշտական բնակության (հաշվառման) հասցեները, վկայականների սերիաները, համարները, նշված վկայականները տվող պետական մարմինների անվանումները, տալու ամսաթիվը, գործողության ժամկետը, զեղչի չափը՝ գումարով գրանցում են սույն կարգի 29-րդ կետում նշված գրանցամատյանում:

31. Եթե տոմս վաճառողը ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների գործակալն է, ապա վերջինս գրանցամատյանը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնում է ծառայություններ մատուցող կազմակերպություններ:

32. Ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունները սույն բաժնով նախատեսված գրանցամատյանի տվյալների հիման վրա կազմում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ համաձայնեցված ձևի հաշվարկ ու մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված հաշվարկն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, այդ հաշվարկում առկա տվյալների հետ համաձայն լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու արդյունքում չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում համապատասխան բյուջետային ֆինանսավորման մասին հայտ՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին փոխհատուցման գումարները վճարելու համար:

34. Եթե տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու արդյունքում չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով գումարներ նախատեսված չեն կամ նախատեսված գումարները բավարար չեն, ապա սույն կարգի 33-րդ կետում նշված բյուջետային ֆինանսավորման մասին հայտն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համապատասխան որոշման նախագիծ՝ փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վճարելու համար:

35. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիներին զեղչ սակագներով կամ անվճար միջպետական ուղևորափոխադրումների (Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ անդամ այլ պետություններ և հակառակը) ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտները Հայաստանի Հանրապետության կողմից չեն փոխհատուցվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 1353-Ն
11.03.2004, N 834-Ն 10.07.2004, N 1353-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան