Գլխավոր տեղեկություն
Համար
N 1190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2003-28.08.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.16/3(669) Հոդ.953
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.05.2007

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1190-Ն

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 334-Ն որոշման 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների հաստատված ցուցակը (ըստ առողջապահական կազմակերպությունների):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության դիմաց առողջապահական կազմակերպությունների փոխհատուցման և մասնագետների վարձատրման կարգը:

2. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության դիմաց փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված ցուցակների համաձայն պետական պատվեր տեղադրող մարմինն առողջապահական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:

3. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության դիմաց պետության կողմից փոխհատուցումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակով նախատեսված գումարների շրջանակներում, տարեկան 8 ամսվա կտրվածքով, յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի հաշվով` ամսական 25.0 հազ. դրամի, իսկ յուրաքանչյուր բուժքրոջ հաշվով` 20.0 հազ. դրամի չափով:

4. Առողջապահական կազմակերպությունները զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության և հետազոտման դիմաց ստացված միջոցներից զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներ գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրությանն ուղղում են` բժիշկ-մասնագետին` ամսական 20.0 հազ. դրամ, իսկ բուժքրոջը` 15.0 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան