«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 1205-Ն
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում համայնքի ղեկավարի (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) կամ մարզպետի (ըստ գույքի գտնվելու վայրի) կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ավարտված շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին։
2. Հաստատել ավարտված շենքի, շինության մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ավարտված շենքի, շինության մասին
Տրվում է _______________________________________________________ (հողամասի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)
_______________________________________________________________
այն մասին, որ նրա կողմից ________________________________ հասցեում կառուցված (օբյեկտի հասցեն)
_________________________ շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը (օբյեկտի անվանումը)
համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին։ Սույն տեղեկանքը հիմք չէ շենքի, շինության շահագործման համար։ Սույն տեղեկանքը տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________________ տարածքային ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցման համար։
_________________________ մարզի
____________________ համայնքի
ղեկավար (մարզպետ, Երևանի քաղաքապետ) _____________ ______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |