Գլխավոր տեղեկություն
Համար
N 1175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12.1 Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1175-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի անվանումը Ընդամենը
խում-
բը
ենթա-
խումբը
ինն ամիս տարի
08 05 01. Կադաստրային քարտեզագրում՝ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
-75000,0

-75000,0
-152000,0

-152000,0
    06.Գեոդեզիական աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
6000,0

6000,0
16000,0

16000,0
07. Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու համար հատակագծերի և անվանացանկերի պատրաստում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
25000,0

25000,0
32000,0

32000,0
09. Ոռոգելի հողերի գույքագրման 2003 թ. ծրագիր

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
9000,0

9000,0
19000,0

19000,0
15. Պետական սեփականություն համարվող շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
5000,0

5000,0
15000,0

15000,0
    22. Համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
30000,0

30000,0
70000,0

70000,0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ