Գլխավոր տեղեկություն
Համար
N 1130-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2003-26.08.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.898
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1130-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 205036400 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

բ) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի 26 ստորգետնյա հետիոտն անցումներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սահմանել, որ թաղային համայնքները սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը կարող են օգտագործման (վարձակալության) իրավունքով տրամադրել միայն Երևանի քաղաքապետի համաձայնությամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1130-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ-ՀԵՏԻՈՏՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
 Գույքի անվանումը

 Քանակը

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)
1. Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորիչ փողոցի հատույթի ստորգետնյա անցում 2536 քմ 10800000
2. Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ) 458,8 քմ 5000000
3. Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում (Հայավիաուղիների դրամարկղի մոտ) 3115 քմ 8000000
4. Աբովյան-Կորյուն փողոցների հատույթի ստորգետնյա անցում 1874,6 քմ 16500000
5. Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցում 6971 քմ 18000400
6. Նալբանդյան փողոցի ստորգետնյա անցում (մետրո «Հանրապետության Հրապարակ») 407,6 քմ 11000000
7. Չարենցի փողոցի ստորգետնյա անցում (N 20 դպրոցի մոտ) 500 քմ 5000000
8. Տիգրան Մեծ պողոտայի ստորգետնյա անցում («Այրարատ» կինոթատրոնի մոտ) 1170 քմ 5672000
9. Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում (ԱՄՆ դեսպանատան մոտ) 567 քմ 3500000
10. Իսակովի պողոտայի ստորգետնյա անցում (Կիլիկիայի ավտոկայարանի մոտ) 991 քմ 10660000
11. Մետրո «Մարշալ Բաղրամյան», ստորգետնյա անցում 113 քմ 5650000
12. Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկի ստորգետնյա անցում 923 քմ 6064000
13. Արշակունյաց պողոտայի ստորգետնյա անցում (Պոլեվինիլացետատ գործարանի մոտ) 440 քմ 1677000
14. Գ. Նժդեհի փողոցի ստորգետնյա անցում (շուկայի դիմաց) 408 քմ 8607000
15. Կոմիտասի և Ազատության պողոտաների խաչմերուկի ստորգետնյա անցում 1457 քմ 4700000
16. Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ) 259 քմ 5100000
17. Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում (Կամոյի դպրոցի մոտ) 231,3 քմ 3800000
18. Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում (նախկին Բրյուսովի անվան ինստիտուտի կանգառ) 697,5 քմ 7006000
19. Թբիլիսյան խճուղու ստորգետնյա անցում (լամպերի գործարանի մոտ) 370 քմ 2000000
20. Լենինգրադյան փողոցի ստորգետնյա անցում (ՄՀՀ-ի դիմաց) 1926,16 քմ 11600000
21. Գայի պողոտայի ստորգետնյա անցում (կոշիկի տան մոտ) 824,26 քմ 5100000
22. Գայի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ) 1036 քմ 8500000
23. Գայի պողոտայի ստորգետնյա անցում (Նոր Նորքի 3,4 զանգվածների միջև) 225,85 քմ 1100000
24. Գայի պողոտայի ստորգետնյա անցում («Ռադիոտեխնիկա» խանութի դիմաց) 550,68 քմ 5000000
25. «Գարեգին Նժդեհ» հրապարակի ստորգետնյա անցում 4216,7 քմ 15000000
26. Մետրո «Բարեկամություն» ստորգետնյա անցում 3476,62 քմ 20000000
  Ընդամենը 35746,1 քմ 205036400

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2004, N 1106-Ն 26.08.2004, N 1130-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան