Գլխավոր տեղեկություն
Համար
N 1283-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1035
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2003 թվականի N 1283-Ն

 

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վանաձորում ստեղծել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

ա) որոշման 5-րդ և որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետերի «ա» ենթակետերը «բարձրագույն» բառից առաջ լրացնել «հանրակրթության» բառով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներն են` ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները և գիտական գրադարանը:

Ինստիտուտի տարածքային առանձնացված ստորաբաժանումներն են` մասնաճյուղերը:

Ինստիտուտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով»:

3. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հատկացնել 2003/2004 ուսումնական տարվա ընդունելության անվճար ուսուցման երկուական և վճարովի ուսուցման երեքական տեղ` «0501 Դրամատիկական թատրոնի դերասան» և «0502 Դրամատիկական թատրոնի ռեժիսոր» մասնագիտությունների գծով` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2003/2004 ուսումնական տարվա ընդունելության պահուստային տեղերի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել սույն որոշման 3-րդ կետով հատկացված տեղերում ընդունված ուսանողների ուսումնառությունը Վանաձոր քաղաքում` մինչև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի բնականոն գործունեությունն սկսելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան