«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1116-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 30000000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները և ներքին ոռոգման ցանցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան` թաղային համայնքները սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը կարող են օգտագործման (վարձակալության) իրավունքով տրամադրել միայն Երևանի քաղաքապետի համաձայնությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային |
1. |
Թատերական զբոսայգի |
|
792000 |
2. |
Կիրովի զբոսայգի |
|
299200 |
3. |
Մյասնիկյանի արձանին հարող պուրակ |
|
52800 |
4. |
2750-ամյակի շատրվաններին հարող պուրակ |
|
140800 |
5. |
Սարյանի պուրակ |
|
132000 |
6. |
Կոնսերվատորիայի պուրակ |
|
110000 |
7. |
Թամանյանի արձանի դիմացի պուրակ |
|
88000 |
8. |
«Կասկադ» պուրակ |
|
44000 |
9. |
Ազատության հրապարակի պուրակ |
|
66000 |
10. |
Ուսանողական զբոսայգի |
|
167200 |
11. |
Գլխավոր պողոտայի պուրակ |
|
598444 |
12. |
Օղակաձև զբոսայգի (1-6 հատվածներ) |
|
3048760 |
13. |
Խ. Աբովյանի անվ. մանկական զբոսայգի |
|
149600 |
14. |
«Բարեկամություն» զբոսայգի |
|
207812 |
15. |
Ծիծեռնակաբերդի անտառ-պարկ |
|
5358980 |
16. |
ՀՀ Ազգային ժողովի այգի |
|
1404172 |
17. |
ՀՀ Նախագահի նստավայրի այգի |
|
817476 |
18. |
ՀՀ կառավարության ընդունելությունների տան այգի |
|
431112 |
19. |
ՀՀ կառավարության Հրազդանի կիրճի ամառանոցի այգի |
|
1857856 |
20. |
Հրազդանի կիրճի անտառ-պարկ |
|
2033504 |
21. |
Եռաբլուրի անտառ-պարկ |
|
841805 |
22. |
«Հաղթանակ» զբոսայգի |
|
797456 |
23. |
Արաբկիրի մանկական զբոսայգի |
|
123024 |
24. |
Կոմիտասի անվան զբոսայգի |
|
447748 |
25. |
Նոր Նորքի զբոսայգի |
|
191307 |
26. |
Էրեբունու մանկական զբոսայգի |
|
137544 |
27. |
Քանաքեռ ՀԷԿ-ի անտառ-պարկ |
|
330413 |
28. |
Արաբկիր համայնքի ներքին ոռոգման ցանց |
1672 գծմ |
606012 |
29. |
Կենտրոն համայնքի ներքին ոռոգման ցանց |
17079 գծմ |
6025188 |
30. |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ներքին ոռոգման ցանց |
1650 գծմ |
580800 |
31. |
Շենգավիթ համայնքի ներքին ոռոգման ցանց |
1429 գծմ |
503052 |
32. |
Էրեբունի համայնքի ներքին ոռոգման ցանց |
942 գծմ |
331584 |
33. |
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ներքին ոռոգման ցանց |
2299 գծմ |
809248 |
34. |
Հրազդանի կիրճի ներքին ոռոգման ցանց |
1311 գծմ |
475103 |
|
|
|
|
|
Ընդամենը |
|
30.000000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.2006, N 254-Ն | 23.03.2006, N 1116-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|