«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2003 թվականի N 1038-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 246-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 246-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» և «զ» ենթակետերով՝
«ե) Երևան քաղաքի հիվանդանոցային կազմակերպություններում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից փորձարարական կարգով կիրառվում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքը.
զ) բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառումը չի տարածվում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և նույն կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 20-րդ կետով նախատեսված՝ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց վրա».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ կետով՝
«41. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը՝
ա) սահմանել հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց վրա տարածվում է համավճարային սկզբունքը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ սահմանել բժշկական օգնության և սպասարկման տեսակների փոխհատուցման համավճարի չափասահմանները և կիրառման կարգը»։
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վրա:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման լուսաբանումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|