«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2003 թվականի N 346-Ա
ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և Զարգացման Սևծովյան բանկի հիմնադրամի մասին» 1994 թվականի հունիսի 30-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առևտրի և Զարգացման Սևծովյան բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության գծով կուտակված պարտքերի մարման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «01. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել 93211 ՍԴՌ-ին համարժեք դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|