«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 437-Ն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏՈՐՖԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Տորֆավանի գյուղական համայնքի հողային ռեսուրսների սակավությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 315,2 հեկտարն ընդգրկել Տորֆավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքներն իրականացնելիս՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխություններն ընդգրկել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|