«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
8 օգոստոսի 2003 թվականի N 999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 488 որոշման 1-ին կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշման 1-ին կետից բխող՝ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 973 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|