Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.449
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 429-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԹԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

2. Սահմանել, որ ՝

ա) «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

հիվանդությունների ճշտված ախտորոշումը՝ սեկցիոն, վիրահատական և բիոպսիոն նյութի հետազոտման միջոցով,

բուժող բժիշկների հետ ախտորոշիչ և բուժական աշխատանքի վերլուծումը,

կլինիկաախտաբանական կոնֆերանսների կազմակերպումը,

հայտնաբերված սուր վարակիչ և հատուկ վտանգավոր հիվանդությունների մասին առողջապահության մարմիններին շտապ տեղեկացնելը.

բ) «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

բնակչությանը վճարովի հատուկ ծառայությունների մատուցում (բիոպսիաների, վիրահատական նյութի, աուտոպսիաների հետազոտություն),

բնական գիտությունների բնագավառներում գիտական, գիտաբժշկական և փորձարարական հետազոտությունների իրականացում,

բժշկական մասնագետների ու լաբորանտների դիպլոմային և հետդիպլոմային պատրաստմանն ու վերապատրաստմանը մասնակցություն.

գ) մինչև վերակազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին դրա տնօրինության՝ 10,0 մլն դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

5. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի 05 ենթախմբի «01. Այլ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով սուբսիդավորում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 30
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան