Գլխավոր տեղեկություն
Համար
N 990-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2003-21.02.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.03/27 Հոդ.813
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

31 հուլիսի 2003 թվականի N 990-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից «Հայգյուղշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը (այդ թվում՝ Երևանի Արղության N 20 հասցեում գտնվող ավտոտնտեսության 1907,9 քառ. մետր մակերեսով շինությունները) (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել վարձակալին (այսուհետ՝ գնորդ):

1.2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով՝ 7,273 մլն դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 8026 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու 431,25 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր) (այսուհետ՝ գույք)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 2.1-ին կետում նշված գույքը՝ դրա քանդման պայմանով, ուղղակի եղանակով վաճառել «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

2.3. Գույքի վաճառքի գինը սահմանել 25,243 մլն դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.3-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) մարզահամալիրի կառուցման և տարածքի բարեկարգման նպատակով մինչև 2007 թվականը կատարել 2000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում՝

մինչև 2003 թվականի ավարտը՝ 400000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2004 թվականի ընթացքում՝ 600000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2005 թվականի ընթացքում 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2006 թվականի ընթացքում 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2.3-րդ կետով սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման վերաբերյալ:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևանի Ն. Զարյան փողոցի N 22 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 156,4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Վանդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

3.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 1, 36 մլն դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Չարենցավանի կինոցանցի գույքը (այդ թվում՝ 1345,9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը) (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 5 մլն դրամ։

4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2003, N 1860-Ն 21.02.2004, N 990-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան