Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 238-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման 3.17-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կարիքների բավարարման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերին՝ համաձայն հավելվածի, դրանց հիման վրա կատարված գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ձեռնպահ մնալ սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի N 21-Ն որոշումը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 238-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

Պետական մարմնի անվանումը

Պայմանագիր կնքած կազմակերպության անվանումը

Պայմանագրի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Խախտման հիմքը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

Երևանի պետական համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 1

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 1

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 1

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Հայկական գյուղատնտեսական ակադեմիա

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 1

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Գավառի պետական համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 01

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 1

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

ՀՀ պետական կառավարման ակադեմիա

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 4/1

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Մենեջմենթի և նոր տեխնոլոգիաների եվրոպական տարածաշրջանային ակադեմիա Կովկասում հիմնադրամ

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N ՔԾ-01

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

«Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 007

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

«Պրոգրես» համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 0016

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 08

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Երևանի մենեջմենթի համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 4

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

Երևանի հյուսիսային համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 01

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան

2002 թվականի դեկտեմբերի
2-ի N 53/02

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան