«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2003 թվականի N 952-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1458-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետության կարիքների համար հատուկ պաշտպանվածության տպագրական արտադրանքի ձեռքբերման նպատակով կատարվող գնումների մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների մասին» N 1458-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
որոշման հավելվածի՝
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ընդ որում, հաշվի առնելով գնման առարկայի առանձնահատկությունները, պատվիրատուն և (կամ) մրցույթի հանձնաժողովն ինքնուրույն են ընտրում սույն պահանջներով նախատեսված՝ մասնակիցներին ներկայացվող որակավորման չափորոշիչները».
բ) 3-րդ կետի «դ» ենթակետը «(պահոց)» բառից հետո լրացնել «որի դռները փակվում են «երեք բանալու» սկզբունքով» բառերով.
գ) 4-րդ կետի «ա» ենթակետը «ներկրումից» բառից առաջ լրացնել «արտադրական տարածք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. օգոստոսի 8 Երևան |