Գլխավոր տեղեկություն
Համար
N 235-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.296
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 235-Ն

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների դասակարգումը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 235-Ն որոշման

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

 

Հիդրոտեխնիկական կառուցվածքները դասակարգվում են՝

1. Ըստ գործառնական (ֆունկցիոնալ) նշանակության՝

Ջրամբարներ, այդ թվում՝ պատվարներ և ջրհեռ կառուցվածքներ

Օրվա կարգավորման ջրավազաններ

Հիդրոտեխնիկական թունելներ (ճնշումային և ոչ ճնշումային)

Ջրատարներ, այդ թվում՝ ջրաթեք (դերիվացիոն) ջրանցքներ, ջրագծեր, ջրանցույցներ (ակվեդուկներ), դյուկերներ, ճնշումային խողովակաշարեր

Ջրառ կառուցվածքներ, այդ թվում՝ ջրընդունիչներ, աղբյուրաշենքեր (կապտաժներ)

Ջրհան կայաններ (պոմպակայաններ) և հիդրոկայաններ

Մաքրման կայաններ, այդ թվում՝ տղմազտարաններ

Խորքային և արտեզյան հորեր

Հավաքիչ (կոլեկտոր)-ցամաքուրդային համակարգ և մելիորատիվ նշանակության կառուցվածքներ

Հակասելավային կառուցվածքներ

Ջրարգելակներ (շլյուզներ)

Ջրաչափական դիտակետեր

2. Ըստ կարևորության՝

Միջպետական

Հանրապետական

Մարզային

Համայնքային

Գերատեսչական

Անձնական

3. Ըստ հնարավոր վթարի վտանգավորության աստիճանի՝

Բարձր ռիսկային

Ռիսկային

Միջին ռիսկային

Ցածր ռիսկային

Անվտանգ

4. Ըստ օգտագործման՝

Համալիր

Անջատ

Օգտագործման լիարժեքության աստիճանի

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան