«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2003 թվականի N 909-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:
2. Լիցենզիան տրվում է մրցույթով: Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է նույնիսկ մեկ հայտ:
Մրցույթի կազմակերպման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի աշխատանքներում կարող է ներգրավվել փորձագետ:
Մրցութային հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուների կողմից ներկայացված հայտերը, անհրաժեշտ տեղեկությունները և նախապատրաստում նյութեր՝ հանձնաժողովի նիստում ներկայացնելու համար:
Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` ձայնի իրավունք ունեցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում են նիստին մասնակցող՝ հանձնաժողովի բոլոր անդամները:
Մրցույթի արդյունքների մասին որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատվելու պահից:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
3. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:
5. Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է)՝ նշելով՝
իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ ու ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերալ՝ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին։
Փորձագիտական եզրակացությունը պահանջվում է փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող անձի առկայության, ինչպես նաև նշված փորձաքննության անցկացման կարգի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատման դեպքերում:
7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիազորված մարմին հանձնվել առձեռն կամ փոստով:
8. Լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը 20-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով ներկայացնում է լիցենզավորող մարմնի քննարկմանը, որը նշված փաստաթղթերի՝ լիազորված մարմնում մուտքագրումից հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում։
Լիազորված մարմինը լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի որոշման ընդունման պահից 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին հանձնում է լիցենզիան (լիազորված մարմնի՝ ղեկավարի ստորագրությամբ և այդ պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով վավերացված):
9. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառությամբ լիցենզիա ստանալու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
11. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար հատկացված արտադրամասի տեխնիկական ամրացվածության պահանջներն են՝
ա) պատերը, միջնորմները, առաստաղը և հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված.
բ) դռների խորշերում տեղադրվում են առնվազն 3 միլիմետր հաստությամբ երկաթյա դռներ.
գ) մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փական.
դ) արտադրամասն անհրաժեշտ է սարքավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացված ահազանգման համակարգով:
Եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ զետեղարանը պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացնելը, ապա այն սարքավորվում է ինքնաահազանգման համակարգով՝ ձայնային կամ լուսային ազդանշանը մոտակա պահակակետին միացնելով (եթե այն շուրջօրյա ծառայության է) կամ շենքի արտաքին մասին ամրացնելով։
12. Սույն կարգը տարածվում է նաև ոչ պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև _______________________________ _______________________________ (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և կազմակերպական-իրավական ձևը) _______________________________ (գտնվելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը)
Հ Ա Յ Տ
լիցենզիա ստանալու մասին
Խնդրում եմ տալ լիցենզիա ____________________________________________ (գործունեության տեսակի անվանումը) _____________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել ենք (եմ) և պարտավորվում ենք (եմ) պահպանել դրանք: Կից ներկայացնում ենք (եմ)՝ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________
____ ____________ 200 թ.
Կ. Տ. |
|
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
ԿԴՊԱ N ______
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ ________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) ____________________________________ _______________________________________________________________ Գործունեության իրականացման վայրը _______________________________________ Գործունեության տեսակը _______________________________________________ Գործողության ժամկետը _______________________________________________
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |