«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 365-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 996-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման ու տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման գործունեությունների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 996-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին».
բ) «ա» և «բ» կետերում «ու տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման գործունեությունների» բառերը փոխարինել «գործունեության» բառով.
գ) որոշմամբ հաստատված կարգի`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգ Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման».
1-ին կետից հանել «ու տվյալների փոխանցման» բառերը.
2-րդ կետում «լիցենզավորման ենթակա գործունեությունների հետևյալ տեսակների լիցենզավորման կարգը» բառերը փոխարինել «հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը» բառերով.
ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը.
3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ 11-րդ և 15-րդ կետերում «տեսակների», «տեսակներով» բառերը համապատասխանաբար փոխարինել «տեսակի», «տեսակով» բառերով.
ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|