Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.12/14(249) Հոդ.239
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2003 թվականի N 144-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 776,4 հեկտարը փոխադրել՝

ա) 766,9 հեկտարը, որից՝ 186 հեկտար վարելահող, 32 հեկտար խոտհարք, 180,5 հեկտար արոտ, 368,4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 17,2 հեկտար վարելահողը՝ օտարելու համար.

բ) 6 հեկտար խոտհարքը՝ ջրային հողերի կատեգորիա.

գ) 3,5 հեկտար արոտը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար։

2. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 95 հեկտարը, որից՝ 94 հեկտար վարելահողը և մեկ հեկտար արոտը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա ու հատկացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային համայնքին, այդ թվում՝ 89,8 հեկտարը՝ որպես տնամերձ օտարելու, 4,2 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 144-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարե-
թիվը

Հողերի կատեգորիան (նպատակային
նշանակությունը)

Պայմա-
նական նշանը

Ընդա-
մենը

այդ թվում՝

վարե-
լահող

բազմամյա տնկարկ-
ներ

խոտ-
հարք

արոտ

ան-
տառ

այլ հողեր

2003 թ.

Գյուղատնտեսական նշանակության

Գ

17.2

17.2

 

 

 

 

 

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

95.0

94.0

 

 

1.0

 

 

Հ

5.0

4.2

 

 

0.8

 

 

Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

 

 

 

 

 

 

 

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

3.5

 

 

 

3.5

 

 

 

Ջրային հողեր

Ջ

6.0

 

 

6.0

 

 

 

 

Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

 

 

 

 

 

 

 

 

        ընդամենը

 

121.7

111.2

 

6.0

4.5

 

 

 

        Ընդամենը

 

121.7

111.2

 

6.0

4.5