Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.728
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2003 թվականի N 867-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետում «մայիսը» բառը փոխարինել «նոյեմբերը» բառով,

բ) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.

«գ) մինչև 2003 թվականի հուլիսի 25-ը հաստատել`

միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտականությունների՝ նորաստեղծ կազմակերպություններին փոխանցման ակտերը,

միաձուլվող կազմակերպությունների միջև կնքված միաձուլման պայմանագրերը».

գ) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ռացիոնալացման նպատակով`

 

 «Հրազդանի թիվ 3 միջն. դպրոց» և «Հրազդանի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Հրազդանի վարժարան» և «Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 14 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,

 

«Ծաղկաձորի ռուսական դպրոց» և «Ծաղկաձորի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ծաղկաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով ռուսական դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Չարենցավանի վարժարան» և «Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Աբովյանի արևելյան լեզուների թեքումով հիմնական դպրոց» և «Աբովյանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով պարսկերենով և արաբերենով խորացված ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Աբովյանի վարժարան» և «Աբովյանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,

 

 «Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 2 դպրոցական շենքը թողնելով թիվ 1 դպրոցի օգտագործմանը».

դ) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշման

 

Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Մեծամորի մանկապարտեզ - կրտսեր դպրոց» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 64 աշակերտին տեղափոխել Մեծամորի թիվ 2 դպրոց,

 

 «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» և «Մեծամոր քաղաքի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Դալարիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպել որպես Դալարիկի հիմնական դպրոց,

 

 մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 292-ով».

ե) որոշման N 3 հավելվածից հանել 2-րդ կետը և NN 1 և 2 աղյուսակները.

զ) որոշման N 4 հավելվածից հանել «Ապարանի թիվ 3 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Ապարանի հիմնական դպրոց» բառերը.

է) որոշման N 5 հավելվածում՝

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Վանաձորի թիվ 3 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Վանաձորի թիվ 16 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Վանաձորի թիվ 23 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

 «Ալավերդու թիվ 5 միջն. դպրոց» և «Ալավերդու թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Ստեփանավանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Սպիտակի թիվ 5 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

 «Սպիտակի թիվ 7 միջն. դպրոց» և «Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: N 1 աղյուսակում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների մասին»,

 

 N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմագրությամբ.

 

NN ը/կ Դպրոցի անվանումը Աշակերտ-
ների թիվը
Դասա-
րան-
ների
թիվը
Ուսուցիչ-
ների թիվը**
Դասա-
վանդվող դրույքների
թիվը*
Վարչական և
սպասարկող
հաստիքների թիվը
    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. Վանաձորի թիվ 3 1216 39 71 70,2 41
2. Վանաձորի թիվ 16 521 19 35 34,2 26
3. Վանաձորի թիվ 20 698 27 49 48,6 29
4. Ալավերդու թիվ 5 413 16 36 27 24
5. Ստեփանավանի թիվ 3 934 29 53 52,2 23
7. Սպիտակի թիվ 2 738 27 49 48,6 28
  Ընդամենը 4520 157 293 287 171

 

Դասարանների միջին խտությունը՝ 29.4։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/16,3։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

**  Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)».

ը) որոշման N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Գավառի թիվ 5 միջն. դպրոց» և «Գավառի թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Սևանի թիվ 2 միջն. դպրոց» և «Սևանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Վարդենիսի վարժարան» և «Վարդենիսի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Մարտունի քաղաքի արհեստագործական ավագ դպրոց» և «Մարտունի քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Լիճքի հիմնական դպրոց» և «Լիճքի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

Սևանի թիվ 8 միջն. դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

 Մ. Մասրիկի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

Երանոսի թիվ 2 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,

 

 Ծովինարի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց».

թ) որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Ռացիոնալացման նպատակով՝

 

«Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց» և «Դիլիջանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 Բագրատաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց».

ժ) որոշման N 8 հավելվածում՝

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Գյումրու թիվ 28 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 34 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 3 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 13 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 7 միջն. դպրոց», «Գյումրու թիվ 16 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 12 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Գյումրու թիվ 36 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 15 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Գյումրու թիվ 39 միջն. դպրոց» և «Կապսի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Արթիկ քաղաքում՝

 

«Արթիկի արհեստագործական վարժարան» և «Արթիկի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,

 

 N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
NN ը/կ Դպրոցի անվանումը Ընդամենը Ուսուցիչ-
ների թիվը**
Դասավանդվող դրույքների թիվը* Վարչական և սպասարկող հաստիքների թիվը
  Քաղ.
Գյումրի
աշակերտ-
ների թիվը
դասա-
րանների թիվը
ընդամենը ընդամենը ընդամենը
1. թիվ 28 704 25 45 45 15
2. թիվ 3 692 25 45 45 15
3. թիվ 7 1720 56 101 101 19
4. թիվ 4 643 25 45 45 14,5
5. թիվ 15 1055 37 67 67 20
6. Կապսի 200 10 18 18 6
7. Արթիկի թիվ 1 561 23 41 41 14,5
  Ընդամենը 5575 201 362 362 104

 

Դասարանների միջին խտությունը՝ 27.6։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)».

ժա) որոշման N 9 հավելվածում՝

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Սիսիանի թիվ 5 միջն. դպրոց» և «Սիսիանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Քաջարանի թիվ 4 միջն. դպրոց» և «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

Կապանի թիվ 4, 8 և Տեղ գյուղի թիվ 2 միջն. դպրոցները դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոցներ»,

 

N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
NN ը/կ Դպրոցի անվանումը Աշակերտ-
ների թիվը
Դասարան-
ների թիվը
Ուսուցիչ-
ների թիվը**
Դասա-
վանդվող դրույքների թիվը*
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը
    ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. Սիսիանի թիվ 5 460 18 33 32,4 21
2. Քաջարանի թիվ 1 751 26 47 46,8 25
  Ընդամենը 1211 44 80 79,2 46

 

Դասարանների միջին խտությունը՝ 27,5։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,2։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)».

ժբ) որոշման N 10 հավելվածի`

3-րդ կետը հանել,

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ռացիոնալացման նպատակով՝

 

 «Երևանի թիվ 30 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Երևանի թիվ 4 վարժարան» և «Երևանի թիվ 16 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Ալգորիթմ» վարժարան» և «Երևանի թիվ 163 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

«Երևանի թիվ 26 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 124 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 26 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

 

 «Երևանի թիվ 165 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 62 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,

 

N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
NN ը/կ Դպրոցի
անվանումը
Աշակերտ-
ների թիվը
Դասարան-
ների թիվը

Ուսուցիչ-
ների
թիվը **

Դասավանդ-
վող դրույք-
ների թիվը*
Վարչական և
սպասարկող
հաստիքների
թիվը
  Քաղ. Երևան ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը ընդամենը
1. թիվ 29 929 32 58 57.6 33
2. թիվ 16 277 12 22 21,6 22,5
3. թիվ 62 1328 43 77 77,4 41
4. թիվ 26 604 22 40 39,6 26,5
5. թիվ 163 421 17 31 30,6 35
  Ընդամենը 3559 126 228 226,8 158

 

Դասարանների միջին խտությունը՝ 28.2։

Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,6։

 

*  Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։

** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 12
Երևան