Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.292
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 227-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, 14-րդ ու 11-րդ հոդվածի 19-րդ մասերին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 ու N 683 որոշումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կապիտալ գործառնություններից եկամուտների գծով սահմանված գումարում Երևանի պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նախատեսված 200.000.0 հազ. դրամի դիմաց այդ հողերի օտարումից 2003 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացվող լրացուցիչ մուտքերի գումարները հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Երևանի քաղաքապետարանին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված հաշվին և ուղղվում Երևանում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների (առաջնահերթության կարգով), ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային (ներառյալ շենքերի վերաբնակեցման և քանդման խնդիրները) և այլ համաքաղաքային խնդիրների լուծմանը։

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն հավաքագրվող միջոցների հաշվին ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման նախահաշվով և ուղղություններով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան