«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 823-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 16-րդ կետի 16.2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 190900,0 հազ. դրամ, այդ թվում՝ 186610,0 հազ. դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով) և 4290,0 հազ. դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման նախագծային աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ապահովել պետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2003 թվականի հունիսի 27-ին կնքված պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ԳԱՇՁԲ-03/15-25 (կապալառու՝ «Աշոցքի ԱՏՃ» պետական փակ բաժնետիրական ընկերություն)՝ 11100,65 հազ. դրամ արժեքով, և N ԳԱՇՁԲ-03/15-26 (կապալառու՝ «Տաշիրի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն)՝ 25882,80 հազ. դրամ արժեքով, պայմանագրերի լուծումը, ինչպես նաև N ԳԱՇՁԲ-03/15-27 (կապալառու՝ «Ճամբարակի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերություն)՝ 172728,18 հազ. դրամ արժեքով պայմանագրի՝ 153916,55 հազ. դրամ արժեքով, նվազեցումը։
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված հատկացումների հաշվին իրականացնել՝
ա) հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների 2003 թվականի ընթացքում վերականգնման ենթակա աշխատանքների՝ համաձայն N 3 հավելվածի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ 4290,0 հազ. դրամ արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մեկ աղբյուրից գնման ընթացակարգի համաձայն.
բ) հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների 2003 թվականի ընթացքում վերականգնման ենթակա աշխատանքները՝ համաձայն N 3 հավելվածի, 190900,0 հազ. դրամ արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեկ աղբյուրից գնման ընթացակարգի համաձայն՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2003 թվականի դեկտեմբերի 30-ը:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագրի՝ ընթացիկ նորոգման ենթակա ճանապարհահատվածների համար կնքվող պետական կարիքների նպատակով կապալային աշխատանքների կատարման պայմանագրերում վերջնաժամկետ է համարվում 2003 թվականի սեպտեմբերի 30-ը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 2309.1 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրով 2003 թվականին նախատեսում է իրականացնել հետևյալ ենթածրագրերը (ըստ կից աղյուսակի)՝
1. Միջպետական և հանրապետական նշանակության՝ 3020.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները՝ 800.0 մլն դրամ արժեքով.
2. Մարզային նշանակության՝ 3330.5 կմ երկարությամբ ավտոճանապարհների ձմեռային պահպանությունը` 500.0 մլն դրամ արժեքով, հետևյալ մարզերում`
|
Արագածոտնի մարզ` |
364.8 կմ` շուրջ 54.0 մլն դրամ, |
|
Արարատի մարզ` |
307.1 կմ` շուրջ 35.0 մլն դրամ, |
|
Արմավիրի մարզ` |
279.9 կմ` շուրջ 26.0 մլն դրամ, |
|
Գեղարքունիքի մարզ` |
316.4 կմ` շուրջ 45.0 մլն դրամ, |
|
Լոռու մարզ` |
397.6 կմ` շուրջ 66.0 մլն դրամ, |
|
Կոտայքի մարզ` |
176.5 կմ` շուրջ 35.0 մլն դրամ, |
|
Շիրակի մարզ` |
429.5 կմ` շուրջ 61.0 մլն դրամ, |
|
Սյունիքի մարզ` |
475.1 կմ` շուրջ 87.0 մլն դրամ, |
|
Վայոց ձորի մարզ` |
288.7 կմ` շուրջ 42.0 մլն դրամ, |
|
Տավուշի մարզ` |
294.9 կմ` շուրջ 49.0 մլն դրամ. |
Ենթածրագրով նախատեսվում են թունելի և դրա կազմում ընդգրկված շենքերի, շինությունների, սարքավորումների անվնաս պահպանությունը, մաքրությունը, նորմալ աշխատանքը և թունելով տրանսպորտի երթևեկության անվտանգությունը.
4. Պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքները՝ 969.1 մլն դրամ արժեքով, այդ թվում՝ ավտոճանապարհների վիճակի գարնանային հետազոտական աշխատանքների և շահագործման (ընթացիկ նորոգման) նախահաշիվների կազմումը՝ 18.0 մլն դրամ արժեքով, և շահագործման (ընթացիկ նորոգման) շինարարական աշխատանքների իրականացումը՝ 951.1 մլն դրամ արժեքով:
Ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) պահանջներին համապատասխան՝ անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները՝ ասֆալտ-բետոնյա ծածկի տարբեր հաստությամբ փոսային նորոգում, ծածկի ճեղքերի բիտումով խցում, կողնակների հարթեցում ու դրանց լցում ավազակոպճային խառնուրդով, ջրահեռացման համակարգերի վերականգնում և երթևեկելի մասի նշագծում, որով կապահովվի տրանսպորտի անվտանգ երթևեկությունը:
Ենթածրագրում նշված ավտոճանապարհների վիճակի գարնանային հետազոտական աշխատանքների և շահագործման (ընթացիկ նորոգման) նախահաշիվների կազմման՝ 18.0 մլն դրամ արժեքով, շրջանակներում «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 5633.5 կմ ընդհանուր երկարությամբ՝ պետական նշանակության ավտոճանապարհներից ընթացիկ նորոգման պահանջներին համապատասխանում են շուրջ 3000 կմ ավտոճանապարհներ: Մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով որոշված ծավալների և դրանց հիման վրա կազմված նախահաշիվներով 2003 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքների լիարժեք կատարման համար պահանջվում է շուրջ 3500 մլն դրամ:
Հաշվի առնելով 2003 թվականին ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) համար հատկացված գումարների սղությունը` 951.1 մլն դրամ, և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային բանկի միջև կնքված մայրուղիների և տրանսպորտի վարկային ծրագրերի համաձայնագրերի պահանջները` առաջնահերթ իրականացնել 1996-2001 թվականների ընթացքում՝ նշված վարկային միջոցներով հիմնանորոգված միջպետական նշանակության ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքները, ինչպես նաև ավտոճանապարհների կարևորությունը` ելնելով երթևեկության ինտենսիվությունից, համաձայն «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոփոխված նախագծանախահաշվային փաստաթղթերի, ընթացիկ տարում ենթածրագրով նախատեսվում է իրականացնել պետական նշանակության 1164.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների շահագործման (ընթացիկ նորոգման) աշխատանքներից միայն փոսային նորոգման և ճաքերի՝ բիտումով խցման աշխատանքները` սույն ծրագրի հավելվածում նշված ճանապարհահատվածներում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ՝ ԸՍՏ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
(մլն դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված |
ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Շահագործման (ընթացիկ նորոգման) ենթակա ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1086,33 կմ:
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Ճանապարհների անվանումը, կատարվելիք աշխատանքները և ծավալները |
Մոտավոր արժեքը |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հ-45 Տաթև- Աղվանի-Կապան |
|
|
1.1. |
Ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում առաջացել է սողանք, որի հետևանքով նշված ճանապարհահատվածը դարձել է անանցանելի: Ճանապարհի անցանելիությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է անընդմեջ կատարել մաքրման աշխատանքներ՝ մոտավոր 10 հազար խոր. մետրի չափով, մինչև սողանքային երևույթն ուսումնասիրելու և վերջնական լուծում տալու համար: |
20,0 |
|
ընդամենը |
20,0 |
| |
2. |
Ա/ճ Հ-30 Մ-4 - Ճամբարակ - Դրախտիկ |
|
|
2.1. |
կմ 8 + 500 |
51,0 |
Իջևանի տարածք |
2.2. |
կմ 12 + 700 Դ կմ 12 +885 |
32,0 |
|
2.3. |
կմ 22 + 650 Դ կմ 25 +030 |
21,1 |
|
ընդամենը |
104,1 |
| |
3. |
Ա/ճ Հ-38- Ճամբարակ - Թթուջուր - Նավուր |
|
|
3.1. |
կմ 8 + 500 |
|
|
|
ա) լիցքի իրականացում IV կարգի բնահողից 400 խոր. մետր |
0,8 |
|
|
բ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 80 խոր. մետր |
0,48 |
|
3.2. |
կմ 9 + 100 |
|
|
|
ա) լիցքի իրականացում IV կարգի բնահողից՝ 600 խոր. մետր |
1,2 |
|
|
բ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 75 խոր. մետր |
0,45 |
|
|
գ) գաբիոնների իրականացում 50 խոր. մետր |
0,75 |
|
|
դ) d = 1.0 մ գլխադիրի կառուցում՝ 10 խոր. մետր |
0,35 |
|
3.3. |
կմ 24 + 600 |
|
|
|
ա) գաբիոնների իրականացում՝ 800 խոր. մետր |
12,0 |
|
|
բ) լիցքի իրականացում IV կարգի բնահողից՝ 7500 խոր. մետր |
15,0 |
|
|
գ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 400 խոր. մետր |
2,4 |
|
3.4. |
կմ 27 + 900 |
|
|
|
ա) լիցքի իրականացում VII կարգի բնահողից՝ 150 խոր. մետր |
0,75 |
|
|
բ) գաբիոնների իրականացում՝ 50 խոր. մետր |
0,75 |
|
|
գ) d = 1.0 մ խողովակի կառուցում՝ 50 խոր. մետր |
1,0 |
|
|
դ) d = 1.0 մ խողովակի գլխադիրի կառուցում՝ 12 խոր. մետր |
0,42 |
|
3.5. |
կմ 32 + 00 |
|
|
|
ա) լիցքի իրականացում VII կարգի բնահողից՝ 100 խոր. մետր |
0,5 |
|
|
բ) ա/բ ծածկի վերակառուցում՝ 60 խոր. մետր |
0,36 |
|
|
գ) գաբիոնների իրականացում՝ 20 խոր. մետր |
0,3 |
|
ընդամենը |
37,51 |
| |
4. |
Ա/ճ Մ-6 - Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման |
|
|
4.1. |
կմ 86 + 000 Դ կմ 87 + 000 |
25,0 |
|
ընդամենը |
25,0 |
| |
5. |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում |
4,29 |
|
Ընդամենը |
190,9 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |