Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2003-14.08.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.300
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2003 թվականի N 241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 138122 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ալեքսանդր Մամիկոնի Մելիքսեթյանին (անձնագիր` AB 0211090, այսուհետ` գնորդ):

1.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 113870 հազ. դրամ:

1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 28468 հազ. դրամ:

1.4. «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 24252 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 270 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3619 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 7743 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 11338 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1169 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 113 հազ. դրամ:

1.5. «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որոնք ժամանակավորապես անհատույց (մեկ տարի ժամկետով) պահպանվելու են «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված տարածքներում:

1.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 370,51 քառ. մետր տարածքը` այն համատեղ սեփականության իրավունքով «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությանը և «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությանը մասնավորեցնելու համար` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 77165 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմում է 37,9 տոկոս):

2.3. Սահմանել «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 33753 հազ. դրամ:

2.4. Սահմանել «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը` 12792 հազ. դրամ:

2.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1900 հազ. դրամ:

2.6. «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 43412 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2921 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 403 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 40088 հազ. դրամ:

2.7. «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված 370,51 քառ. մետր տարածքը մասնավորեցնել «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությանն ու «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությանը` համատեղ սեփականության իրավունքով:

3.2. Սահմանել 370,51 քառ. մետր տարածքի գնահատված արժեքը` 2094 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ «Նաիրի» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերվող տարածքի համար պետք է վճարի 1047 հազ. դրամ:

3.4. Սահմանել, որ «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերվող տարածքի համար պետք է վճարի 1047 հազ. դրամ:

3.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 80235 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

4.2. Սահմանել «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 79587 հազ. դրամ:

4.3. Սահմանել «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը` 63670 հազ. դրամ:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 6367 հազ. դրամ:

4.5. «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 648 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 363 հազ. դրամ, առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 286 հազ. դրամ:

4.6. «Արևիկ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 9807,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Վճարումների 50 տոկոսն իրականացնել եռամսյա ժամկետում, հաջորդ 50 տոկոսը` մասնավորեցումից հետո երկու տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 2127318 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 32167 հազ. դրամ գնահատված արժեքով պահեստային տնտեսության գույքը (քաղ. Երևան, Արին Բերդի 17)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5.2. Հաշվեկշռային մեթոդով 2095151 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.3. Սահմանել «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 843789 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 421895 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5.5. «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1251362 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1848 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4137 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1226661 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 17558 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1158 հազ. դրամ:

5.6. «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 48482 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը` տարիների կտրվածքով, սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալը 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 1 ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված պահեստային տնտեսության գույքը (քաղ. Երևան, Արին Բերդի 17) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ Վաչագան Համբարձումյանին (անձնագիր` AC 02648400, այսուհետ` գնորդ):

6.2. Սահմանել պահեստային տնտեսության գույքի գնահատված արժեքը` 32167 հազ. դրամ:

6.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 8042 հազ. դրամ:

6.4. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 77847 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածնի կամրջաշինական և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

7.2. Սահմանել «Էջմիածին կամրջաշինական և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 8747 հազ. դրամ:

7.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2188 հազ. դրամ:

7.4. «Էջմիածին կամրջաշինական և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 69100 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 15483 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 20249 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1695 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 10497 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 21176 հազ. դրամ:

7.5. «Էջմիածին կամրջաշինական և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերության 1998 և 1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 592 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

7.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 162524 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող«Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 17982 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Գլուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

8.2. Սահմանել «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 128687 հազ. դրամ:

8.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 15000 հազ. դրամ:

8.4. «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1665 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 322 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 502 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 813 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 28 հազ. դրամ:

8.5. «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է մասնավորեցումից հետո երեք տարվա ընթացքում կատարել 25 մլն դրամի ներդրում, ստեղծել 50 նոր աշխատատեղ` մեկ աշխատողի նվազագույն ամսական աշխատավարձը սահմանելով 15000 դրամ, այդ թվում`

2003 թվականին` 8 մլն դրամ, 10 աշխատատեղ,

2004 թվականին` 7 մլն դրամ, 15 աշխատատեղ,

2005 թվականին` 10 մլն դրամ, 25 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 222610 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

9.2. Սահմանել «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 211131 հազ. դրամ:

9.3. Սահմանել «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 168905 հազ. դրամ:

9.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 8000 հազ. դրամ:

9.5. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 11479 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 50 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 960 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 8098 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2051 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 320 հազ. դրամ:

9.6. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երկու տարվա ընթացքում կատարել 25,0 մլն դրամի ներդրում և ստեղծել 30 նոր աշխատատեղ, այդ թվում`

1-ին տարում` 10,0 մլն դրամ, 15 աշխատատեղ,

2-րդ տարում` 15,0 մլն դրամ, 15 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Գորիսի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար` համապատասխան չափով նվազեցնելով «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

10.2. Հաշվեկշռային մեթոդով 6795 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

10.3. Սահմանել «Գորիսի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 852 հազ. դրամ:

10.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 852 հազ. դրամ:

10.5. «Գորիսի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 5943 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 758 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2598 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1396 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1100 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով 91 հազ. դրամ:

10.6. «Գորիսի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 383375 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էներգաչափ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

11.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 213736 հազ. դրամ:

11.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 53434 հազ. դրամ:

11.4. «Էներգաչափ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 169639 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1844 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 92647 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 32718 հազ. դրամ,

հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1259 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 20378 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 20793 հազ. դրամ:

11.5. «Էներգաչափ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999 և 2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 11142,3 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

11.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները` մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը` տարիների կտրվածքով, սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

11.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 163851 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրու կարարվեստ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

12.2. Սահմանել «Գյումրու կարարվեստ» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 106958 հազ. դրամ:

12.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 53479 հազ. դրամ:

12.4. «Գյումրու կարարվեստ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 30154 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 3621 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1513 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 500 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 6 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 564 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 23950 հազ. դրամ:

12.5. «Գյումրու կարարվեստ» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

12.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

12.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

12.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և հաշվեկշռային մեթոդով 22219 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` համապատասխան չափով նվազեցնելով «Էկոսերվիս» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

13.2. Սահմանել «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 20628 հազ. դրամ:

13.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 10314 հազ. դրամ:

13.4. «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1591 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 3621 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 828 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 70 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 218 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 269 հազ. դրամ:

13.5. «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

13.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

13.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

13.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

13.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով 61270 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ստեփանավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

14.2. Սահմանել «Ստեփանավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 51602 հազ. դրամ, որը համապատասխանում է 51602 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.3. Սահմանել «Ստեփանավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 51602 հազ. դրամ:

14.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 25801 հազ. դրամ:

14.5. «Ստեփանավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 9668 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4198 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1770 հազ. դրամ,

ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով` 609 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 203 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2888 հազ. դրամ:

14.6. «Ստեփանավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

14.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

14.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

14.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

14.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Հաշվեկշռային մեթոդով 51597 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ՍԻՄԵՌՈՆ Էնթրփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

15.2. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 50644 հազ. դրամ:

15.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 14000 հազ. դրամ:

15.4. «Երևանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 953 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 7 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 605 հազ. դրամ,

հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով` 248 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 93 հազ. դրամ:

15.5. «Երևանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

15.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

բ) «Երևանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որոնք ժամանակավորապես անհատույց (մեկ տարի ժամկետով) պահպանվելու են «Երևանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված տարածքներում:

15.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

16. ՈՒժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 631 որոշման 11.1-11.9-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 159 որոշման 4.1-4.7-րդ կետերը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները պետական կառավարման համապատասխան մարմիններին վերապահելու, մի շարք տնտեսական ընկերություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված կազմակերպական-իրավական ձևի ձեռնարկություններ լուծարելու մասին» N 1833-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ տողը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 654, օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1107-Ն և նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1924-Ն որոշումներում համապատասխանաբար կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 654 որոշման 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Հաշվեկշռային մեթոդով 27350 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կարենիս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Կարենիս» բաց բաժնետիրական ընկերության` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի N 1107-Ն որոշման`

7.1-ին կետը «գնորդ» բառից հետո լրացնել «այն վերակազմակերպելով «Երևանի ավտոնորոգման գործարան» փակ բաժնետիրական ընկերության` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով,

7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2. Սահմանել «Երևանի ավտոնորոգման գործարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 66915 հազ. դրամ, որը համապատասխանում է 66915 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով».

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման`

2.1-ին կետում «Արա Սիրոյանին» բառերը փոխարինել «Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արա Սիրոյանս Ռաֆայելին (ARA SIROYANS RAFAEIL) (անձնագիր` I 5826575)» բառերով,

7.1-ին կետում «Գևորգ Հայկի Այվազյանին» բառերը փոխարինել «Գևորգի Հայկի Ավագյանին» բառերով:

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2005, N 460-Ն 05.05.2005, N 241-Ն
03.07.2003, N 894-Ն 14.08.2003, N 241-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան