Գլխավոր տեղեկություն
Համար
N 812-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2003-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.696
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2003 թվականի N 812-Ն

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 26-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ 9-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական բուժիչ ջրային ռեսուրսների նպատակային և գերակայական օգտագործման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 812-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:

2. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործման է տրամադրում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության եզրակացությունների առկայության դեպքում:

3. Բնական բուժիչ ջրային ռեսուրսների՝ բուժման նպատակով ըստ բժշկական ցուցումների նպատակային և գերակայական օգտագործմանը ներկայացվող պահանջները պարտադիր են ջրօգտագործման թույլտվության ձևակերպման ու ջրօգտագործման ընթացքում:

4. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործողներն ապահովում են տվյալ բնական բուժիչ ջրային ռեսուրսի կազմի և բուժիչ հատկությունների, օգտակարության մասին հասարակությանը տեղեկատվության տրամադրումն ու դրա մատչելիությունը:

5. Ջրօգտագործման նույն նպատակների դեպքում՝ անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող ստորերկրյա բնական բուժիչ ջրային ռեսուրսի օգտագործման նկատմամբ տվյալ անձն ունի ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելու առաջնահերթության իրավունք:

6. Ջրառաջարկի նկատմամբ բնական բուժիչ ջրերի ջրապահանջի գերազանցման դեպքում՝ բնական բուժիչ ջրերի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրվում է սահմանված կարգով անցկացվող աճուրդով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան