«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2003 թվականի N 908-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 363 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 363 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի անցկացման կանոնակարգում՝
ա) 1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե աճուրդը համարվել է չկայացած՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պատճառներով, ապա կրկնաճուրդի մասնակիցը պետք է հայտին կից ներկայացնի համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված գույքի գնի 20 տոկոսի չափով նախավճարի վճարման մասին».
բ) 13-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կրկնակի» բառը.
գ) 13-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աճուրդը համարվում է երկրորդ և հետագա, եթե աճուրդը չկայացած է համարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|