Գլխավոր տեղեկություն
Համար
N 2180-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2003-02.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.187
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 26 դեկտեմբերի 2002 թվականի N 2180-Ն

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 6
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2180-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների (այսուհետ` փորձաքննություն) իրականացման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ իրավական ակտերով և սույն կարգով:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

3. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

4. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

5. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

6. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման համար սույն կարգով տրված լիցենզիաների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

8. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

 

II. «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Փորձաքննություն` գործողությունների ընթացակարգ (վերլուծում, ճիշտ եզրակացության հանգում և գնահատում), որի միջոցով որոշվում է լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հեռահաղորդակցության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին և ստանդարտներին: Փորձաքննությունը գործունեության տեսակ է, որը ներառում է կազմակերպչական, նյութական և տեղեկատվության ապահովումը և փորձաքննության ենթակա օբյեկտների վերաբերյալ գնահատականների ու մասնագիտական հետազոտությունների անմիջական անցկացումը` փորձաքննվող համաձայնեցված չափանիշներին համապատասխան:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը` նշելով`

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

գործունեության իրականացման նախագիծը` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,

ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

12. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը` նշելով`

անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

գործունեության իրականացման նախագիծը` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,

ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված, ինչպես նաև սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացվելու դեպքում:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նոր հայտ` ընդհանուր կարգով:

15. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` լիցենզիան տալու պահից:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել` բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության ու հակահրդեհային նորմերն ու կանոնները:

17. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջներն ու պայմանները:

18. Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը` բացառությամբ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:

19. Լիցենզավորվող անձի կողմից հրավիրվող փորձագետները պետք է հեռահաղորդակցության բնագավառում ունենան առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

21. Լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

VII. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

22. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

23. Հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի հայտերի մերժման մասին լիցենզավորող մարմնի որոշումները բողոքարկելու համապատասխան մերժման մասին որոշումն ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

24. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով)` դրանք լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

VIII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

25. Լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

26. Սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջների և պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2180-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրվում է

_______________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ
համար` ազգանունը, անունը և բնակության վայրը)

Գործունեության տեսակը ___________________________________

 

Լիցենզիայի գործողության ժամկետը _______________________

 

Լիցենզիան տալու ամսաթիվը ______________________________

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

_____________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 ____ ____________ 200 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2006, N 121-Ն 02.03.2006, N 2180-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան