«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 757-Ն
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 17-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հացաթխման արտադրամաս» անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 5337 հազ. դրամ գնահատված «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության «Հացաթխման արտադրամաս» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Գրիբոյեդովի 25) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Համլետ Հարությունյանին (անձնագիր՝ AA 0508888, տրված՝ 004-ի կողմից, 1996 թվականի սեպտեմբերի 3-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Կովկասյան 46):
1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 1500 հազ. դրամ:
1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 2 տարվա ընթացքում՝ ներդնելով 10 մլն դրամ.
բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 10 աշխատատեղ:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
1.6. Երևանի քաղաքապետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
1.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:
2.2. Հաշվեկշռային մեթոդով 14945 հազ. դրամ գնահատված «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Նորքի 6-րդ զանգվ.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Սահակ Կարապետյանին (անձնագիր՝ AA 0316989, տրված 001-ի կողմից, 1996 թվականի փետրվարի 16-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Կոմիտասի 42, բն. 31):
2.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 3.800 հազ. դրամ:
2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 2 տարվա ընթացքում՝ ներդնելով 15 մլն դրամ.
բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 80 աշխատատեղ:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2.6. Երևանի քաղաքապետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
2.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մարտունու գ/կ տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ոչխարների էլևերի անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել մրցույթով՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 1241 հազ. դրամ գնահատված «Մարտունու գ/կ տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ոչխարների էլևերի անավարտ շինարարության օբյեկտը (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն) մասնավորեցնել մրցույթով:
3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը՝ 310 հազ. դրամ:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները՝
ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը՝ նվազագույնը՝ 310 հազ. դրամ, 0,55 կշռային գործակից.
բ) շինարարությունն ավարտելու ժամկետը՝ առավելագույնը՝ 1 տարի, 0,05 կշռային գործակից.
գ) շինարարության ավարտի համար ներդրումների չափը՝ նվազագույնը՝ 3 մլն դրամ, 0,4 կշռային գործակից:
3.6. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3.7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 13990 հազ. դրամ գնահատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ Ջերմուկի առողջարանի (250 տեղ) անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Կուրորտտուրսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 25 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 4 տարվա ընթացքում՝ ներդնելով 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր տարում ներդնելով 250 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ ճշտել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ Ջերմուկի առողջարանի (250 տեղ) անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
4.6. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Կապանի կենտրոնական հանրախանութ» «փոքր» օբյեկտը (ծածկագիր` 74174) և այն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
5.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 167842 հազ. դրամ գնահատված «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության «Կապանի կենտրոնական հանրախանութ» «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (այսուհետ՝ գնորդ):
5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը՝ 41960,5 հազ. դրամ:
5.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել հնգամյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) մարել «Կապանի կենտրոնական հանրախանութ» «փոքր» օբյեկտի 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 368200 դրամ պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|