Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2003-29.09.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2003 թվականի N 175-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 175-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ), առողջական վիճակի հետ կապված պահանջները:

2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:

3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:

4. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Աղյուսակ 1

 

NN ը/կ Ծառայության բնույթը Մասնագիտությունը
1 2 3
1. Օպերատիվ-քննչական, հետաքննական իրավագիտություն
2. Օպերատիվ-փնտրողական իրավագիտություն, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, էլեկտրատեխնիկա, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, փաստաթղթավորում և կառավարման փաստաթղթերի ապահովում, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումներ տեխնիկական սպասարկում և շահագործում, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, մեքենաշինություն
3. Տնտեսական հանցագործությունների դեմ մղվող պայքարի իրավագիտություն, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում
4. Օպերատիվ-տեխնիկական, կապի ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, կիբեռնետիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, ավտոմատացված համակարգերի տեղեկատվական անվտանգության համալիր ապահովում
5. Փորձաքրեագիտական քրեագիտություն, իրավագիտություն, ապրանքագիտություն, ավտոտեխնիկական հետազոտությունների փորձագիտություն, ֆիզիկա, քիմիա, հանրային սննդամթերքի տեխնոլոգիա
6. Շարային (պարեկապահակետային, պետական պահպանության, ոստիկանության զորքերի, հասարակական կարգի ապահովման) իրավագիտություն, համազորային-հրամանատարական, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և շահագործում, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, նախազորակոչային և ֆիզիկական պատրաստականություն, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն
7. Պետավտոտեսչության իրավագիտություն, տրանսպորտում փոխադրումների կազմակերպում և կառավարում, տրանսպորտային համակարգեր, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, ճանապարհային երթևեկության կազմակերպում, քաղաքային տրանսպորտ և հեռահաղորդակցության ուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային շինարարություն
8. Շտաբ իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ, քաղաքագիտություն, համազորային-հրամանատարական, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, փաստաթղթավորում և կառավարման փաստաթղթերի ապահովում, վիճակագրություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն
9. Կադրային և անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների իրավագիտություն, մանկավարժություն և հոգեբանություն, պատմաբանություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ
10. Իրավական ապահովման իրավագիտություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ
11. Անձնագրային և վիզաների իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա
12. Ինֆորմացիոն իրավագիտություն, կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա
13. Ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական

Ֆինանսական


տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ

Տնտեսական

ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն, վիճակագրական առևտուր, քաղաքային շինարարություն և տնտեսություն, ջրամատակարարում և ջրահեռացում, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

14. Ոստիկանության ուսումնական հաստատություններ իրավագիտություն, համազորային-հրամանատարական, ռադիոտեխնիկա և կապի համակարգեր, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մեքենաշինություն
15. Բժշկական բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա
16. Լրատվական լրագրություն, ռեժիսուրա, բանասիրություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, կապեր հասարակայնության հետ, ձայնային ռեժիսուրա
17. Մասնագիտացված շնաբուծարան անասնաբուժություն, անասնաբուծություն

 

Աղյուսակ 2

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

NN
ը/կ

Վարժության
տեսակը

Գնահա-
տականը

Բժշկատարիքային խմբերը

1-ին խումբ
(29 տարեկան
և փոքր)

2-րդ խումբ
(30-34
տարեկան)

3-րդ խումբ
(35-39
տարեկան)

4-րդ խումբ
(40-42 տարեկան)

1.

Ձգումներ
պտտաձողի վրա
(անգամ

բավ.

7

6

5

40 տարեկան և բարձր
տարիք ունեցողները
ֆիզիկական
պատրաստականության
նորմատիվ չեն
հանձնում:

լավ

10

9

7

գեր.

13

12

10

2.

Վազք` 100 մետր
(վայրկյան)

բավ.

14.8

15.1

15.6

լավ

14.2

14.6

15.1

գեր.

13.6

14.1

14.9

3.

Վազք` 3000 մետր
(րոպե, վայրկյան)
  

բավ.

13.45.0

14.15.0

14.45.0

լավ

13.15.0

13.45.0

14.35.0

գեր.

12.45.0

13.15.0

14.15.0

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԿԱՆԱՆՑԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

               
NN
ը/կ
Վարժության տեսակը Գնահա-տականը Բժշկատարիքային խմբերը
1-ին խումբ (մինչև 24 տարեկան) 2-րդ խումբ (25-29 տարեկան) 3-րդ խումբ (30-34 տարեկան) 4-րդ խումբ (35-39 տարեկան) 5-րդ խումբ (40-42 տարեկան)
1. Ուժային համալիր վարժություն բավ 22 20 18 16 40 տարեկան և բարձր
տարիք ունեցողները
ֆիզիկական
պատրաստականության 
նորմատիվ չեն
հանձնում:
լավ 26 24 22 20
գեր. 30 28 26 24
2. Վազք` 100 մետր (վայրկյան) բավ 18.4 18.8 - -
լավ 17.8 18.4 - -
գեր. 17.2 18.0 - -
3. Վազք` 1000 մետր (րոպե, վայրկյան) բավ 5.00.0 5.20.0 5.45.0 6.15.0
լավ 4.45.0 5.00.0 2.20.0 5.45.0
գեր. 4.25.0 4.54.0 5.00.0 5.20.0
4. Վազք` 60 մետր բավ - - 12.8 13.2
լավ - - 12.4 12.8
գեր. - - 12.0 12.4