Գլխավոր տեղեկություն
Համար
N 2150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2150-Ն

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Տավուշառսպաս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Կենցաղի տուն» անավարտ շինարարության օբյեկտը՝ համապատասխանաբար նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 146 հազ. դրամ գնահատված «Տավուշառսպաս» փակ բաժնետիրական ընկերության «Կենցաղի տուն» անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել դասական աճուրդով:

1.3. Սահմանել դասական աճուրդով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը՝ 146 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

1.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) օբյեկտի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի մասին:

1.6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ ճշտել «Տավուշառսպաս» փակ բաժնետիրական ընկերության «Կենցաղի տուն» անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.7. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Հյուսիսարևմտյան զանգվածի Գ-3 թաղամասում զինկոմիսարիատի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտը և մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով՝ համապատասխանաբար նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 4797 հազ. դրամ գնահատված Հյուսիսարևմտյան զանգվածի Գ-3 թաղամասում զինկոմիսարիատի համար նախատեսված անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ՝ գնորդ) «Արտքրիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.3. Անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը սահմանել 1200 հազ. դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին՝ յուրաքանչյուր տարի ներդնելով 4650 հազ. դրամ.

բ) շինարարության ընթացքում ապահովել 40 աշխատատեղ.

գ) շինարարության ավարտից հետո ապահովել 15 աշխատատեղ.

դ) իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մեկամսյա ժամկետում «Արտքրիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

2.6. Երևանի քաղաքապետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

2.7. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան