«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2149-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:
2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարների չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված ծառայողական գործուղումների գիշերավարձի հետևյալ չափերից՝
Երևան քաղաքում՝ | 75 տոկոս, |
այլ քաղաքներում՝ | 40 տոկոս, |
այլ բնակավայրերում՝ | 25 տոկոս: |
3. Ոստիկանության ծառայողը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարին: Զեկուցագրին կցվում են բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը և հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ նշված պայմանագրի համաձայն եկամուտ ստանալու վերաբերյալ վարձատուի հայտարարության մասին:
4. Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է նշված մարմնի կադրային, ֆինանսաբյուջետային ստորաբաժանումներում և ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում ոստիկանության ծառայողին:
5. Զեկուցագրի բավարարման դեպքում ոստիկանության ծառայողին փոխհատուցման գումարները վճարում է ոստիկանության պետական կառավարման մարմինը՝ նախատեսված բյուջետային (արտաբյուջետային) միջոցների հաշվին:
|
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.10.2023, N 1705-Ն | 07.10.2023, N 2149-Ն | |
01.02.2007, N 92-Ն | 03.03.2007, N 2149-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|