Գլխավոր տեղեկություն
Համար
N 1714-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2004-17.06.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
27 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


  27 նոյեմբերի 2003 թվականի N 1714-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով ու Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը համակարգելու, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտն սպասարկող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության ներկայացուցչին:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.

բ) ելնելով իրենց աշխատանքների գործառական ուղղվածությունից` մշակել միջոցառումների գերատեսչական ծրագրեր և ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը, որը, ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-54-րդ հոդվածներով, յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը պետք է կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագիր.

գ) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 76 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 25
ք. Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան